Արկտիկական մայր տաճար (նորվ.՝ Ishavskatedralen), լյութերական եկեղեցի նորվեգական Տրոմսյո քաղաքում։ Պաշտոնապես այն չի համարվում մայր տաճար, քանի որ նույն քաղաքում կա նաև Տրոմսյոյի մայր տաճարը, որն առաջնորդանիստ եկեղեցին է համարվում։ Արկտիկայի մայր տաճարը համարվում է Տրոմսդալենի ծխական եկեղեցին[1]։ Այս տաճարը համարվում է քաղաքի ամենակարևոր ու ճանաչված տեսարժան վայրերից մեկը։ Կառուցվել է 1964 թվականին և ավարտվել մեկ տարի անց՝ 1965 թվականին։

Արկտիկայի մայր տաճար
նորվ.՝ Ishavskatedralen
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունԹրոմսյո
ԴավանանքՆորվեգիայի եկեղեցի
ԹեմDiocese of Nord-Hålogaland?
Հիմնական ամսաթվերը1965
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
ՃարտարապետJan Inge Hovig?
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Հիմնադրված1965
Շինանյութբետոն
Քարտեզ
Քարտեզ
 Ishavskatedralen Վիքիպահեստում
ishavskatedralen.no

Պատմություն խմբագրել

1950-ական թվականների կեսերին Տրոմսյոյի շրջանի Տրոմսդալենի քաղաքային խորհուրդը որոշում ընդունեց, որպեսզի համայնքում կառուցեն ծխական եկեղեցի։ 1957 թվականին քննարկման ներկայացվեց ճարտարապետ Յան Ինվե Հովիգի առաջարկած պլանը։ Այն հետագայում որոշ փոփոխություններ կրեց։ 1962 թվականի նոյեմբերի 9-ին վերջնական որոշում կայացվեց, որպեսզի կառուցվի այդ ծխական եկեղեցին։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 1964 թվականի ապրիլի մեկից։ Մեկ տարի անց՝ 1965 թվականի դեկտեմբերի 19-ին եկեղեցին օծվեց ձեռամբ եպիսկոպոս Մոնրադ Նորդերվալի։

Ճարտարապետություն խմբագրել

Արտաքին շենքն իրենից ներկայացնում է իրար հատվող երկու եռանկյունաձև կոնստրուկցիաներ։ Վերջիններս պատված են ալյումինե թիթեղներով։ Այն տպավորությունն է ստեղծված, որ հեռվից այն նմանվի սառցասարի։ Բացի դրանից, եկեղեցին հիշեցնում է նաև այդտեղ գտնվող Հայա կղզին։ Արևմտյան պորտալի բարձրությունը կազմում է 35 մետր։

Ինտերիեր խմբագրել

 
Եկեղեցին գիշերային լուսավորությամբ

Արկտիկական մայր տաճարը նախատեսված է 720 այցելուների համար։ Խորանի հատվածում գտնվում է վիտրաժը։ Դրա հեղինակն է Վիկտոր Սպարրեն։ Այն ստեղծվել է 1972 թվականին։ Վիտրաժում պատկերված է Աստծո ձեռքը որից ճառագում են լույսի երեք ցոլանքներ։ Այդ լույսերն ընկած են Հիսուս Քրիստոսի և նրան հարևանությամբ կանգնած երկու մարդկանց վրա։ Ինչպես եկեղեցու ճարտարապետության մեջ, այնպես էլ ներսում ակտիվորեն օգտագործվել են «երեք» թվի խորհրդանիշները։

Ժամանակակից երգեհոնը օգտագործվում է 2005 թվականի դեկտեմբերի 17-ից՝ եկեղեցու օծման քառասունամյակի օրվանից։ Այն փոխարինելու եկավ առավել հին երգեհոնին, որն այստեղ տեղադրվել էր հընթացս եկեղեցու կառուցման։ Արկտիկական մայր տաճարում, վասն եկեղեցու կարիքների, երբեմն իրականացվում են երգեհոնային համերգային ծրագրեր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ամեն տարի նոյեմբերի 14-ին Արկտիկայի մայր տաճարը դրսից լուսավորվում է կապույտ լույսերով։ Այն նվիրվում է շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arnesen, Kristin (2011): Modernismens materialer. Rapport. Oslo: Riksantikvaren.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկտիկայի մայր տաճար» հոդվածին։