Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Diabetes Day, իսպ.՝ Día Mundial de la Diabetes, ռուս.՝ Всемирный день борьбы с диабетом, ֆր.՝ Journée mondiale du diabète), համաշխարհային օր է, որը 1991 թվականի նոյեմբերի 14-ին սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան (IDF) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի պատասխան ամբողջ աշխարհում այս հիվանդության տարածման սպառնալիքին և նրա դեմ պայքարը համակարգելու համար։

«Համախմբվենք շաքարախտի դեմ պայքարում»[1], ՄԱԿ–ի հաստատած շաքարախտի դեմ պայքարի խորհրդանշանը։

Պատմություն խմբագրել

1922 թվականի հունվարին կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգն առաջին անգամ մարդու կյանք է փրկել՝ շաքարախտով տառապող 14-ամյա մի տղայի ինսուլին ներարկելով։ Բանթինգն իր հեղինակային իրավունքները փոխանցել է Տորոնտոյի համալսարանին։ Հետագայում ինսուլինի արտադրության իրավունքներն անցել են Բժշկական հետազոտությունների կանադական խորհրդին։ 1922 թվականի վերջին նոր դեղամիջոցը հայտնվել է շուկայում։

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը տոնվում է 2007 թվականի նոյեմբերի 14-ից, քանի որը Ֆրեդերիկ Բանթինգը ծնվել էր 1891 թվականի այդ օրը։ Հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ՝ 2006 թվականի դեկտեմբերի 20-ի № A/RES/61/225 որոշուման մեջ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման մեջ ՄԱԿ–ի անդամ պետություններին առաջարկվում է նախագծել ազգային ծրագրեր շաքարախտի դեմ պայքարելու և նրանով հիվանդ անձանց խնամելու համար։ Այս նախագծերում խորհուրդ է տրվում հաշվի առնել ՄԱԿ–ի Հազարամյակի դեկլարացիայում ձևավորված զարգացման նպատակները։

Ծանոթագրություններ խմբագրել