Բացել գլխավոր ցանկը

Արկադի (հուն․՝ Ιερά Μονή Αρκαδίου), վանք Կրետե կղզում՝ Ռեթիմնոյից 25 կմ հարավ-արևելք՝ Իդա լեռան հյուսիսարևմտյան բլրին, 500 մ[1] բարձրության վրա: Վանքի պատերը ուղղանկյան ձև ունեն և զբաղեցնում են 5200 մ² մակերես:

Արկադի
Arkadi Monastery Church.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունRethymno Municipality?
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կոորդինատներ: 35°18′37.000800099988″ հս․ լ. 24°37′45.001200099996″ ավ. ե. / 35.31027800002777184° հս․. լ. 24.62916700002777759° ավ. ե. / 35.31027800002777184; 24.62916700002777759

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրման տարեթիվը հստակ հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ նրա պատմությունն սկսվում է Արկադիոսի ժամանակներից (V դարի սկիզբ): Մեկ այլ վարկածի համաձայն՝ Արկադին հիմնադրել է Հերակլիոս I-ը: ֆրանսիացի բուսաբան և զբոսաշրջիկ Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը հաստատում էր, որ վանքը գտնվում է Արկադի[2] անտիկ քաղաքի տեղում: Վանքային եկեղեցին թվագրվում է XVI դարին:

Ռեթիմնոյի զավթումից հետո՝ 1648 թվականին, թուրքերը թալանել են վանքը: Սակայն ավելի ուշ վանականներին թույլատրվեց վերադառնալ: թուրքական տիրապետության ժամանակներում վանքում ապրել է 100 տեղացի: 1822 թվականին թուրք զինվորների խումբը նորից թալանեց Արկադին: Հունաստանի անկախության հռչակումից հետո Կրետեն մնաց Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, թեպետ քրիստոնյաներն ստացան որոշ զիջումներ: Վանքի մուտքի կամարը փլուզվել է 1886 թվականին[3], բայց 1870 թվականին վերակառուցվել է:

1866 թվականի իրադարձությունները, երբ 15 հազար թուրք զինվորներ գրոհեցին Արկադին, և վանքի պաշտպանների անձնազոհությունը, վանքը դարձրին Հունաստանի՝ անկախության համար պայքարի խորհրդանիշը, որն ստացավ «Արկադիի հոլոքոստ»[4][5][6] անվանումը:

Այսօր վանքի հարևանությամբ թանգարան կա, որն ունի բացառիկ մասունքներ[7]:

Հետաքրքրիր փաստԽմբագրել

Մինչ 26 տարեկանը վանքում է ապրել Սուրբ Աթանիսոս՝ ողջ Ռուսիայի հրաշագործը[8][9]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել