Ռեթիմնո
Ռեթիմնո (հուն․՝ Ρέθυμνο), քաղաք Կրետե կղզու հյուսիսային ափին:
Քաղաք | |||
---|---|---|---|
Ռեթիմնո | |||
հուն․՝ Ρέθυμνο | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Պերիֆերիա | Կրետե | ||
Մակերես | 126 կմ² | ||
ԲԾՄ | 15 մ | ||
Խոսվող լեզուներ | Հունարեն | ||
Բնակչություն | 35 687 մարդ (2011) | ||
Խտություն | 280 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հույներ | ||
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +30 28310 | ||
Փոստային ինդեքսներ | 741 00 | ||
Ավտոմոբիլային կոդ | PE և PH | ||
Պաշտոնական կայք | rethymno.gr(հուն.)(անգլ.) | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Ռեթիմնոն կրետական ամենագեղեցիկ քաղաքներից է, որը տեղակայված է վարչական կենտրոն Հերակլիոնից 78 կմ հեռավորության վրա՝ Խանիայից 59 կմ դեպի արևելք: Նավահանգստային այս փոքրիկ քաղաքը կառուցվել է վենետիկցիների կողմից:
Կրետե կղզու զբոսաշրջային, ինչպես նաև առողջարանային նշանավոր կենտրոններից է: Քաղաքը հայտնի է իր ֆեստիվալներով՝ կուլտուրական ձեռնարկումներով զուգակցվող տոնակատարություններով: Այստեղ է գտնվում նաև կղզու մայր բուհը՝ Կրետեի համալսարանը: Կղզու գլխավոր տեսարժանությունը համարվում է վենետիկյան Ֆորտեզա ամրոցը: Այս ամրոցը համարվում է ամենամերձափնյա պաշտպանական ամրությունն ամբողջ Կրետեում, որի շինարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 100000 մարդ:
Հայտնի է նաև չորս նահատակների հրապարակը՝ համանուն եկեղեցու հարևանությամբ, որտեղ պահպանվել են գլխատված Կրետեի թուրքերի մասունքները:
Քույր քաղաքներԽմբագրել
- Այիա Նապա, Կիպրոսի Հանրապետություն
- Պուշկին, Ռուսաստան
- Կաստենազո, Իտալիա
ԱղբյուրներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռեթիմնո կատեգորիայում։ |