Արծվիկ Սարգսյան
Արծվիկ Աշոտի Սարգսյան (հունիսի 17, 1971, Քարին տակ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Արծվիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Քարին տակ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱրծվիկ Սարգսյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 17-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ 1977-1988 թվականներին սովորել է Քարին տակի միջնակարգ դպրոցում։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ 1990 թվականին անդամագրվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել Քարին տակի ինքնապաշտպանությանը և Շուշիի ազատագրմանը։ 1992 թվականի հուլիսին եղել է Քարին տակի գլխավոր անասնաբույժ։
1993 թվականի մարտից մինչև 1994 թվականի հունվարը եղել է Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ։
1994 թվականին անցել է ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
1994 թվականի սեպտեմբերին եղել է Շուշիի անասնաբուժական լաբորատորիայի տնօրեն։ Աշխատանքը համատեղել է ծառայության հետ։ Մասնակցել է Արցախյան գոյամարտին։ 1994 թվականին Մարտակերտի ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարունակել ծառայությունը։
1997 թվականին եղել է Շուշիի շրջանի անասնաբուժական կայանի տնօրեն-գլխավոր անասնաբույժ, որից հետո՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հայցորդ։
2005 թվականի հունիսի 18-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2][3]։ Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2006 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2007 թվականին ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։ 2009 թվականի փետրվարին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրերի կենտրոնի տնօրեն։
2011 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Արծվիկ Սարգսյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2013 թվականի մարտի 18-ից՝ Շուշի համայնքի ղեկավար էր[5]։
Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների և երկու մեթոդական ձեռնարկի հեղինակ է։
Անկուսակցական է[6]։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Պարգևներ
խմբագրել- «Շուշիի ազատագրման համար» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 304-Ա հրամանագիր, 08.05.2002 թվական)
- «Արիության համար» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 281-Ա հրամանագիր, 25.01.2002 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սարգսյան Արծվիկ Աշոտի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «Ամեն գիշեր երազում Շուշին եմ տեսնում...»». syuniacyerkir.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «19 հունիսի 2005թ». cecnkr.am. 25.08.2023.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Վարչություն | Արցախի Ազատամարտիկների Միություն». 2023 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine