Երևանի ոսկերչական գործարան

«Երևանի ոսկերչական գործարան - 1 Գնոմոն», բաց բաժնետիրական ձեռնարկություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում[3]։

Երևանի ոսկերչական գործարան
Տեսակձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1950[1]
Երկիր Հայաստան[2]
Արդյունաբերությունjewelry industry?[2]
Հասույթ1,23 մլրդ ֏ (2022)[1]
Կայքyerjewel.com(անգլ.)(ռուս.)
ԲորսաՀՖԲEVG1

Հիմնադրվել է 1950 թվականին (գործարան), «Արծաթագործ» արտելի հիման վրա։ Ոսկերչական գործարան է կոչվել 1965 թվականից։

Արտադրում է 85-90 տեսակի ոսկերչական իրեր, մատանիներ, ականջօղեր, շղթաներ, ապարանջաններ, կախազարդեր, կրծքազարդեր, վզնոցներ և այլ ոսկերչական զարդեր՝ բնական թանկարժեք, կիսաթանկարժեք և արհեստական քարե ներդիրներով[4]։ Արտադրությունը կազմակերպված է հոսքային եղանակով։ Ունի ձուլման, մամլման, հավաքման, քարամրացման, փայլեցման և այլ արտադրամասեր։

Խորհրդային շրջանում հումքի որոշ տեսակներ (թանկարժեք և կիսաթանկարժեք զմրուխտ, ադամանդ, սուտակ, շափյուղա են) 1951 թվականից կոոպերացման կարգով ստացել է Լենինգրադի և Սվերդլովսկի «Ռուսսամոցվետի» գործարաններից, Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանից։

Ընկերությանն է պատկանում «Գնոմոն» ոսկերչական խանութների ցանցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://yerjewel.com/base0.html
  2. 2,0 2,1 http://yerjewel.com/Fin%20hashvetv%202022%204%20er.pdf
  3. «Թողարկողներ». cda.am. Հայաստանի ֆոնդային բորսա.
  4. «Gnomon». yerevanmall.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։