Արից Ադուրիս

իսպանացի ֆուտբոլիստ

Արից Ադուրիս Սուբելդիա (իսպ.՝ Aritz Aduriz Zubeldia, փետրվարի 11, 1981(1981-02-11)[1][2][3], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[4][5]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկ Բիլբաո» ակումբի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս չճանաչված ֆուտբոլի Բասկերի երկրի հավաքականում, հանդիսանալով հավաքականի լավագույն ռմբարկուն՝ 7 խաղ 7 գոլ։

Արից Ադուրիս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արից Ադուրիս Սուբելդիա
Ազգությունը Իսպանիա Իսպանիա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1981 (43 տարեկան)
Ծննդավայր

Սան Սեբաստիան,

Գիպուսկոա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 20
Պատանեկան կարիերա
1998―1999 Իսպանիա Անտիգուոկո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2000 Իսպանիա Աուրրերա Վիտորիա 20 (0)
2002—2003 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 3 (0)
2000—2003  Իսպանիա Ատլետիկ Բիլբաո Բ 90 (19)
2003—2004 Իսպանիա Բուրգոս 36 (16)
2004—2005 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 46 (20)
2006—2008 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 82 (22)
2008—2010 Իսպանիա Մալյորկա 69 (23)
2010—2012 Իսպանիա Վալենսիա 58 (17)
2012—ն.ժ. Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 65 (30)
Ազգային հավաքական
2010 Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի ապրիլի 23:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել Արից Ադուրիսը սկսել է «Անտիգուոկո» ակումբում (սիրողական երիտասարդական ակումբ Սան Սեբաստիանում1999 թվականին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆուտբոլում՝«Աուրրերա» ակումբի հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդա Բ֊ում։ Երիտասարդ հարձակվողին նկատեց Բասկերի երկրի ամենահայտնի ակումբներից մեկը՝ Բիլբաոյի «Ատլետիկը»։ Մյուս մրցաշրջանը նա մեկնարկեց որպես ռեզերվային ակումբի ֆուտբոլիստ։ «Ատլետիկում հարձակվողը 3 մրցաշրջանում հիմնական կազմում խաղաց ընդամենը 3 խաղ։

2004 թվականին Արիցը հեռացավ «Ատլետիկից, տեղափոխվելով Սեգունդա Բ֊ի «Բուրգոս» ակումբ։ Մրցաշրջանը նոր ակումբում շատ հաջող ընթացավ։ 16 գնդակ 36 խաղում։ Հաջորդ մրցաշրջանը հարձակվողն անցկացրեց մեկ գլուխ բարձր ակումբում, նա տեղափոխվեց «Վալյադոլիդ», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Մեկ ու կես մրցաշրջանում Վալյադոլիդում Արիցը 46 խաղում խփեց 20 գնդակ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արիցը փոխեց ակումբը, տեղափոխվելով իր արդեն ծանոթ ակումբ՝ «Ատլետիկ։ Ֆուտբոլիստի երկրորդ տեղափոխությունն այդ ակումբ դարձավ ավելի քան հաջողակ, քան առաջինը։ Երկուս ու կես մրցաշրջանում Արիցը ակումբի կազմում անցկացրեց 82 խաղ խփելով 22 գոլ։

2008 թվականին, լրացավ պայմանագիրը «Ատլետիկ»֊ի հետ, և նա տեղափոխվեց «Մալյորկա»[6], ակումբի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր։ 2010 թվականին Արից Ադուրիսը, դառնալով անցած մրցաշրջանում «Մալյորկա»֊յի լավագույն ռմբարկու տեղափոխվեց «Վալենսիա»[7]։ 3 տարվա պայմանագիրը վալենսիացիների համար արժեցավ 3 մլն եվրո[8]։

2012 թվականի ամռանն Արից Ադուրիսը նորից փոխեց ակումբը, կարիերայում արդեն երրորդ անգամ պայմանագիր կնքելով «Ատլետիկի» հետ[9]։

2015 թվականի օգոստոսի 14֊ին կայացավ Ատլետիկ֊Բարսելոնա խաղը, որը հաղթեց Ատլետիկը 4։0 հաշվով։ Ադուրիսը այդ խաղում խփեց 3 գնդակ և դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով վերջին 10 տարիներում ձևակերպեց հետ֊տրիկ Բարսելոնայի դարպասը։

Կարիերան ազգային հավաքականի կազմում խմբագրել

Բասկերի Երկրի կազմում Ադուրիսն անց է կացրել 7 խաղ, որոնցում խփել է 7 գոլ։ Դա Բասկերի ազգային հավաքականում համարվում է լավագույն արդյունքը։

2010 թվականին առաջին անգամ իր կարիերայում նա ստացավ հրավեր Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական, որի ժամանակ մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ Լիտվայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ խաղում[10]։

Խաղերի Վիճակագրությունը խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի օգոստոսի 17֊ի տվյալներով[11]։

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Աուրրերա 1999֊2000 25 8 25 8
Ընդհանուր 25 8 25 8
Ատլետիկ Բիլբաո 2000–01 33 8 33 8
2001–02 35 7 35 7
2002–03 22 3 22 3
Ընդհանուր 90 18 90 18
Ատլետիկ Բիլբաո 2002–03 3 0 1 0 4 0
Բուրգոս 2003–04 36 16 2 0 38 16
Ընդհանուր 36 16 2 0 38 16
Վալյադոլիդ 2004–05 32 14 6 2 38 16
2005–06 14 6 0 0 14 6
Ընդհանուր 46 20 6 2 52 22
Ատլետիկ Բիլբաո 2005–06 15 6 2 0 17 6
2006–07 34 9 1 0 35 9
2007–08 33 7 5 1 38 8
Մալյորկա 2008–09 35 11 5 0 40 11
2009–10 34 12 3 1 37 13
Ընդհանուր 69 23 8 1 77 24
Վալենսիա 2010–11 29 10 2 2 7 6 38 18
2011–12 29 7 6 1 10 1 45 9
Ընդհանուր 58 17 8 3 17 7 83 27
Ատլետիկ Բիլբաո 2012–13 36 14 2 1 6 3 44 18
2013–14 31 16 5 2 - - 36 18
2014–15 31 18 8 5 8 3 47 26
2015–16 0 0 2 4 2 0 4 4
Ընդհանուր 183 70 26 13 16 6 225 89
Ընդհանուրը կարիերայում 507 172 50 19 33 13 590 204

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 http://www.sporting-heroes.net/football/valencia/aritz-aduriz-5068/uefa-champions-league-2011-12-group-e_a28487/
  5. 5,0 5,1 http://www.transfermarkt.co.uk/aritz-aduriz/leistungsdaten/spieler/29124
  6. Ֆուտբոլ։ «Մայորկան» ամրապնդվեց Ադուրիսով Sportbox.ru 27.08.2008 թ.
  7. Ադուրիսը տեղափոխվեց «Վալենսիա» Sportbox.ru 15.07.2010 г.
  8. Արից Ադուրիս «Վալենսիայի» նոր հարձակվողը rusfootball.info 15.07.2010 г.
  9. Ադուրիսը վերադարձավ «Ատլետիկ»
  10. Արից Ադուրիսը փոխարինեց Ֆեռնանդո Տոռեսին ազգային հավաքականի կազմում Eurosport.ru
  11. «Aduriz». Soccerway. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արից Ադուրիս» հոդվածին։