Արթուր Օհանյան

ազատամարտիկ

Արթուր Միքայելի Օհանյան («Փոքրիկ»), (հուլիսի 21, 1975, Ստեփանակերտ - փետրվարի 4, 1995, Գյուլիջա (Աղդամի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար, ՊԲ ավագ լեյտենանտ (1993)։

Արթուր Օհանյան
Ծնվել էհուլիսի 21, 1975(1975-07-21)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 1995(1995-02-04) (19 տարեկան)
Ազգությունհայ

Կենսագրություն խմբագրել

1992 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Դպրոցի ավարտական վերջին քննությունը հանձնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Աչքի է ընկել հրամանատարությամբ և քաջությամբ։ Եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի՝ Վաղուհասի, Չլդրանի, Վանքի, Առաջաձորի համար մղված մարտերին։ Վաղուհասի «Կարմիր քար» ռազմավարական նշանակության բարձունքի ազատագրման ժամանակ, երբ թշնամին նահանջում էր, Արթուր Օհանյանը, նկատելով դիմացի լանջին հակառակորդի մեծաքանակ խումբը, գնդացրի կրակահերթով ոչնչացրել է թշնամու զինվորների մեծ մասին։ Չորս անգամ վիրավորվել է, բուժվել դաշտային հոսպիտալներում։ Զոհվել է Աղդամի դիրքեր գնալու ճանապարհին՝ հակատանկային ականի պայթյունից։

Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։