Արթուր Շպիտհոֆ

Գերմանացի տնտեսագետ

Արթուր Շպիտհոֆ (գերմ.՝ Arthur Spiethoff, մայիսի 13, 1873(1873-05-13)[1][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - ապրիլի 4, 1957(1957-04-04)[1], Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի տնտեսագետ։

Արթուր Շպիտհոֆ
Ծնվել էմայիսի 13, 1873(1873-05-13)[1][2]
Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1957(1957-04-04)[1] (83 տարեկան)
Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերHU Berlin[3]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Գիտական ղեկավարԳուստավ ֆոն Շմոլլեր
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Արթուր Շպիտհոֆը գրող Ֆրիդրիխ Շպիտհոֆի որդին է։

Սովորել է Բեռլինի համալսարանում, որտեղ մինչև 1908 թվականը եղել է Պատմական դպրոցի նշանակալի ներկայացուցիչ Գուստավ Շմոլլերի[5] օգնականը։ Որպես օգնական աշխատելիս նա դոկտորական աստիճան է ստացել 1905 թվականի փետրվարի 18-ին` պաշտպանելով «Ներդրում ընդհանուր տնտեսական ճգնաժամերի վերլուծության և տեսության մեջ» թեմայով ատենախոսություն։ Հետագայում դասավանդել է Պրահայի Կարլ Ֆերդինանդի համալսարանում և Առաջին համաշխարհային պատերազմից հետո` Բոննի համալսարանում։

1953 թվականին պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Նա լրացրել է Տուգան-Բարանովսկու մոդելը «կապիտալագոյացման դույլեր» հասկացությամբ, որն ընդլայնվում է նոր գյուտերի և նոր շուկաների շնորհիվ (օրինակ` հետամնաց երկրներում)։ «Դույլը» լցվում է բարգավաճման ժամանակահատվածում հիմնական կապիտալի նոր տարրերի ներդրումներով, սակայն այնուհետև տեղի է ունենում գերհագեցում, և քանի որ երկարաժամկետ օգտագործման ապրանքների արտադրության համար օգտագործվող կապիտալ ապրանքների և նյութերի պահանջարկը ոչ առաձգական է, տեղի է ունենում արդյունաբերական սարքավորումների գերարտադրություն։

Շպիտհոֆը շեշտել է կապիտալիստական արտադրության ցիկլային գործընթացում հոգեբանական գործոնների կարևորությունը և առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կապիտալ ներդրումների շահույթի վերադարձի ակնկալիքներին, որոնց համար ուղենիշը տոկոսի նորմն է։ Նա ամփոփել է տարիներ շարունակ տոկոսադրույքի շարժման մասին նյութը` հաստատելու համար այն եզրակացությունը, որ կապիտալի շուկայի և դրամական շուկայի միջև միջոցների տեղաշարժը քողարկում է ոլորտային զարգացման անհամաչափությունը, ինչը հանգեցնում է գերարտադրության ճգնաժամերին։

Պատմական դպրոցի բարեփոխման ավանդույթների համաձայն Շպիտհոֆը կարծում էր, որ ժամանակի ընթացքում կապիտալիստական արտադրության «կանոնակարգումը» թույլ կտա թուլացնել արդյունաբերական աղետները, մեղմել անցումները բարեկեցությունից դեպի դեպրեսիա։ Նրա մեկ ուրիշ ենթադրություն տնտեսական դինամիկայի երկու տեսակի երկարատև ժամանակաշրջանների հասկացությունն էր, որը ընդգրկում էր մի քանի փուլ. մեկը բնութագրվում է ընդհանուր վերելքի միտումով, մյուսը` ընդհանուր անկման միտումով։ Շպիտհոֆը էմպիրիկ կերպով թվագրել է անկման միտումով ժամանակաշրջանները` 1822-1843 թվականներ և 1874-1894 թվականներ, իսկ վերընթաց միտում ունեցող ժամանակաշրջանները` 1843-1874 թվականներ և 1894-1913 թվականներ` այսպիսով սահմանելով երկու ալիք` 1822-1874 թվականներ և 1874-1913 թվականներ։ Սակայն, այդպիսի միտման տեսական որևէ բացատրություն տալու փորձ նա չի արել։

Արթուր Շպիտհոֆը համարվում է տնտեսական կոնյունկտուրայի ժամանակակից հետազոտությունների ոլորտի առաջամարտիկներից մեկը, Ալբեր Աֆտալիոնի հետ առաջին անգամ ուսումնասիրել է արագացուցչի ազդեցությունը։

Հիմնական աշխատություններԽմբագրել

  • Gustav von Schmoller und die deutsche geschichtliche Volkswirtschaftslehre, zus. mit Gustav von Schmoller. Duncker & Humblot, Berlin 1938.
  • Boden und Wohnung in der Marktwirtschaft, insbes. im Rheinland. Fischer, Jena 1934.
  • Festgabe für Werner Sombart zur siebenzigsten Wiederkehr seines Geburtstages 19. Jänner 1933. Duncker & Humblot, München 1933.
  • Der Stand und die nächste Zukunft der Konjunkturforschung, zus. mit Gustav Clausing und Joseph Alois Schumpeter. Duncker & Humblot, München 1933.
  • Österreichs Finanzen und der Krieg, zus. mit Franz Meisel. Duncker & Humblot, München; Leipzig 1915.
  • Der Einfluß der Golderzeugung auf die Preisbildung 1890—1913 (Mehrteiliges Werk). Duncker & Humblot, München.
  • Die wirtschaftliche Annäherung zwischen dem Deutschen Reiche und seinen Verbündeten. (Mehrteiliges Werk) Duncker & Humblot, München.
  • Beiträge zur Erforschung der wirtschaftlichen Wechsellagen : Aufschwung, Krise, Stockung

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. Rudolf Richter, "Bridging Old and New Institutional Economics: Gustav Schmoller, Leader of the Younger German Historical School, Seen with Neoinstitutionalists’ Eyes." in Essays on New Institutional Economics (Springer International Publishing, 2015) pp: 135-160.

ԳրականությունԽմբագրել