Արթուր Մանուկյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան

Արթուր Իշխանի Մանուկյան, (հուլիսի 30, 1970(1970-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, երգիչ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։

Արթուր Մանուկյան
Ծնվել էհուլիսի 30, 1970(1970-07-30) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Կենսագրություն խմբագրել

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի hուլիսի 30-ին Երևանում[2]։

1989 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ջութակի բաժինը, իսկ 1998 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։

1997-2000 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2001-2003 թվականներին՝ «Հայրենիք» հեռուստաընկերության ռեժիսոր։ 1990-1994 թվականներին, ապա՝ 2010-2019 թվականներին եղել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի ռեժիսոր, դերասան։ Եղել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և Երևանի Կամերային թատրոնի հրավիրյալ դերասան։ 1997-2019 թվականներին եղել է Հովեր պետական կամերային երգչախմբի երգիչ։

2015 թվականից հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։

2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ։

2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[3]՝ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[4]։

2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։

Պարգևներ և Մրցանակներ խմբագրել

  • «Գարեգին Նժդեհ» մեդալ-2016 թվական։

Անձնական կյանք խմբագրել

Արթուր Մանուկյանը ամուսնացած է, և ունի մեկ զավակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատ ստացավ». armlur.am. 2021 թ․ օգոստոսի 3.
  4. «ԱԺ պատգամավորի մանդատ՝ Արթուր Մանուկյանին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել