Արթուր Դանիելյան (գեղասահորդ)

Արտուր Աշոտի Դանիելյան (ռուս.՝ Артур Ашотович Даниелян, դեկտեմբերի 17, 2003(2003-12-17), Վոլգոգրադ, Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի գեղասահորդ, մենասահորդ, Եվրոպայի 2020 թվականի փոխչեմպիոն, Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։

Արթուր Դանիելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Артур Ашотович Даниелян
Մասնագիտացում՝գեղասահորդ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 17, 2003(2003-12-17) (20 տարեկան)
Ծննդավայր՝Վոլգոգրադ, Ռուսաստան

Կարիերա խմբագրել

Արթուր Դանիելյանը ծնվել է Վոլգոգրադ քաղաքում։ 2008 թվականից սկսել է զբաղվել գեղասահքով։ 2016 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մարզումներն անց է կացնում խորհրդային գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ Ելենա Վոդորեզովայի և գեղասահքի մարզիչ Մարինա Սելիցկայայի մոտ։

2017 թվականի սեպտեմբերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է Պատանիների Գրան պրիի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է յոթերորդ տեղը։ 2018 թվականի հունվարին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր[1]։ Պատանիների աշխարհի առաջնությունում կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 8-րդ տեղը[2], իսկ վերջնական արդյունքում նվաճել է արծաթե մեդալ[3]։

2018-2019 մրցաշրջանում մասնակցել է Պատանիների Գրան պրիի երկու մրցափուլերին․ Սլովենիայ մրցափուլում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի՝ 4-րդ հորիզոնականըը։ Պատանիների աշխարհի առաջնությունում կարճ ծրագրի մրցափուլում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[4], իսկ ամփոփիչ հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[5]։

Չելյաբինսկում և Զագրեբում տեղի ունեցած Պատանիների Գրան պրի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը[6][7]։

Դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում անհաջող հանդես եկավ կարճ ծրագրում՝ գրավելով տասներեքերորդ հորիզոնականը, սակայն կամայական ծրագրի շնորհիվ վերջնական արդյունքում նվաճեց արծաթե մեդալ և ձեռք բերեց Եվրոպայի ուղեգիր[8]։

2020 թվականի Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ տեղը, կամայական ծրագրում հավաքած միավորները նրան թույլ տվեցին, որ նվաճի արծաթե մեդալ[9]։

Ծրագրեր խմբագրել

Մրցաշրջան Կարճ ծրագրեր Կամայական ծրագրեր
2019–2020

[10]

  • Belle Andalouse
  • Maria
    (Դոն Ժուան մյուզիքլից)
    Ֆելիքս Գրեյ
    խորեոգրաֆիա՝ Նիկիտա Միխայլով

2018–2019
2017–2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чемпионат России среди юниоров. Ерохов одержал итоговую победу, Савосин – 2-й, Даниелян – 3-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  2. «Чемпионат мира среди юниоров. Красножон лидирует после короткой программы, Ерохов – 2-й, Даниелян – 8-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  3. «Чемпионат мира среди юниоров. Ерохов выиграл золото, Даниэлян – 2-й, Савосин – 5-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  4. «⚡ Пулкинен выиграл короткую программу на чемпионате мира среди юниоров, Гуменник – 4-й, Савосин – 6-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  5. «Чемпионат мира среди юниоров. Хиваташи победил, Савосин – 2-й, Даниелян – 4-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  6. «⚡ Гран-при среди юниоров. Гуменник выиграл, Даниелян – 2-й, Яблоков – 3-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  7. «⚡ Мозалев победил на этапе Гран-при среди юниоров, Даниелян – 2-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  8. Ольга ЕРМОЛИНА. «Дмитрий Алиев выиграл чемпионат России, Артур Даниелян - серебряный призер, Александр Самарин завоевал бронзу» (ռուսերեն). www.fsrussia.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  9. Ольга ЕРМОЛИНА. «Дмитрий Алиев впервые в карьере стал чемпионом Европы, Артур Даниелян - серебряный призер, Морис Квителашвили из Грузии завоевал бронзу» (ռուսերեն). www.fsrussia.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  10. «Artur DANIELIAN: 2019/2020». ISU Results. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.