Վիսենտե Ամիգո Խիրոլ (իսպ.՝ Vicente Amigo Girol, մարտի 25, 1967(1967-03-25), Գուադալկանալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր. «Գրեմմի» մրցանակի դափնեկիր։

Վիսենտե Ամիգո
Ի ծնե անունիսպ.՝ Vicente Amigo Girol
Ծնվել էմարտի 25, 1967(1967-03-25) (57 տարեկան)
Գուադալկանալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
ԺանրերՖլամենկո
Մասնագիտությունկիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլColumbia Records և Sony Music Entertainment
Կայքvicenteamigo.com
 Vicente Amigo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիսենտե Ամիգոն հասակ է առել Կորդովայում, որտեղ ներկայումս էլ ապրում է։ Կիթառ նվագել է չորս տարեկանից, ութ տարեկանից աշակերտել է Մերենգե դե Կորդովային ու Մունիոս Էսպոզիտոյին։ Դասական կրթություն է ստացել ֆլամենկո ոճի կոմպոզիցիայի, կիթառահարության տեխնիկայի, իմպրովիզացիայի ասպարեզներում։ 15 տարեկանից սկսել է համերգներ տալ[1]։ Ժամանակի ընթացքում մշակել է իր անչափ ինքնատիպ ոճը՝ համադրելով դասական ֆլամենկոն և արդիական երաժշտական տարրերը։ Ընդ որում՝ հաճախ դիմել է փորձարարության, միաժամանակ սիտար է նվագել[2]։

16 տարեկանից սկիզբ է դրել իր գրեթե տասնամյա համագործակցությանը կիթառահար և կոմպոզիտոր Մանոլո Սանլուկարի հետ։ Այնուհետև որոշ ժամանակ գործակցել է երգիչ Էլ Պելեին։ 1991 թվականին պայմանագիր է կնքել Sony-ի հետ։ 1996 թվականից Խոսե Մերսեի ընկերակցությամբ համերգներով շրջագայել է Եվրոպայում, հանդես եկել նաև երաժշտական նշանավոր փառատոներում։ Միաժամանակ ձայնագրություններ է թողարկել, որոնցից մի քանիսն արժանացել են «ոսկե» կամ «պլատինե» հավաստագրերի։ 2001 թվականին նրա Ciudad de las ideas ալբոմը լատինական «Գրեմմի» մրցանակ է նվաճել[3]։ 2003 թվականին, դարձյալ երգիչ Էլ Պելեի ընկերակցությամբ, նոր ձայնագրություններ է թողարկել։ Ընդ որում՝ կատարել են նաև իր գրած ստեղծագործությունները։ 2005 թվականին Վիսենտեն համերգային շուրջերկրյա շրջագայություն է կատարել հատուկ այդ նպատակով ստեղծած սեփական նվագախմբի ու երգչախմբի հետ։

Ամիգոն համագործակցել է բազմաթիվ անվանի արտիստների հետ, որոնց թվում են Պեպե դե Լուսիան,Սթինգը, Պակո դե Լուսիան, Էլ Դի Մեոլան, Դավիդ Բիսբալը, Նինյի Պաստորին...

Իսպանիայի կառավարությունը Վիսենտե Ամիգոյին պարգևատրել է ոսկե մեդալով[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Լա Ունիոնում և Կորդովայում անցկացված ազգային մրցույթների հաղթող և գլխավոր մրցանակի դափնեկիր
  • Բադախոսում անցկացված միջազգային մրցույթի հաղթող և գլխավոր մրցանակի դափնեկիր
  • 1991: Premio Ojo Crítico[6]
  • 2001: Latin Grammy Bestes Flamenco Album անվանակարգում՝ Ciudad de las Ideas ալբոմի համար[7]

Սկավառակագրություն խմբագրել

Որպես գլխավոր կատարող խմբագրել

  • De mi corazón al aire (CBS/Sony, 1991)
  • Vivencias Imaginadas (CBS/Sony, 1995)
  • Poeta (CBS/Sony, 1997)
  • Del Amanecer...՝ Խոսե Մերսեի մասնակցությամբ (Virgin, 1998)
  • Ciudad de las Ideas (2000)
  • Un Momento en el Sonido (Columbia, 2005)
  • Paseo de Gracia (Sony, 2009)
  • Tierra (Sony, 2013)
  • Memoria de los Sentidos (Sony, 2017)

Որպես ընկերակից նվագակցող խմբագրել

Միգել Բոսեի հետ

  • Bajo El Signo De Cain (WEA, 1993)
  • Laberinto (WEA, 1995)
  • Mordre Dans Ton Coeur (WEA, 1997)
  • Papitwo (WEA, 2012)

Այլ արտիստների հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gerhard Graf-Martinez: Flamenco-Gitarrenschule. Band 1. B. Schott’s Söhne, Mainz u. a. 1994 (= Edition Schott. 8253), ISBN 3-7957-5083-0, S. 83 (Vincente Amigo).
  2. Hannes Fricke: Mythos Gitarre: Geschichte, Interpreten, Sternstunden. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-020279-1, S. 127.
  3. Harrigan, Tom (2001 թ․ նոյեմբերի 1). «Alejandro Sanz takes top Latin Grammys in terror-delayed ceremony». The Register-Guard. էջ 3D. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  4. «Vicente Amigo | Biography & History» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-12-08-ին.
  5. «vicente amigo tabs - transcriptions en PDF et tablatures sous Guitar Pro/Tux guitar - par Jacques HERLENT». Վերցված է 2018-12-09-ին.
  6. Gerhard Graf-Martinez: Flamenco-Gitarrenschule. Band 1. 1994, S. 83.
  7. Alejandro Sanz takes top Latin Grammys in terror-delayed ceremony in The Register-Guard (abgerufen am 22. April 2014)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Ամիգո» հոդվածին։