Արթուր Բերրի
Արթուր Բերրի (անգլ.՝ Arthur Berry, հունվարի 3, 1888, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - մարտի 15, 1953, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն), անգլիացի սիրողական ֆուտբոլիստ, Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր։
Արթուր Բերրի անգլ.՝ Arthur Berry | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1888 | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մարտի 15, 1953 (65 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | աջ եզրային հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԼիվերպուլի բնիկ Արթուր Բերրին սովորել է Դենսթոնի քոլեջում, որտեղ եղել է քոլեջի ռեգբիի թիմի ավագը, բայց Օքսֆորդի համալսարանի Ուոդհեմ քոլեջ տեղափոխվելուց հետո սկսել է ֆուտբոլ խաղալ[1]։ Նա հանդես է եկել «Օքսֆորդ Յունիվերսիթի» ակումբում՝ մասնակցելով երկու հանդիպումների Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերի միջև[2]։
1908 թվականին Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերում։ Չորս տարի անց կրկին «ոսկ» է նվաճել հավաքականի կազմում։ 1908 թվականին խաղացել է Քենեթ Հանթի հետ, որը 1907 թվականին Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերի միջև խաղում եղել է նրա թիմակիցը[3]։
Ակումբային մակարդակում հանդես է եկել «Լիվերպուլում», «Ֆուլհեմում», «Էվերթոնում», «Ռեքսեմում» և «Նորթերն Նոմադսում»։ 1913 թվականին, հանդես գալով «Օքսֆորդ Սիթիում» որպես սիրողական խաղացող, նվաճել է Անգլիայի սիրողական գավաթը[4]։
1909 թվականի փետրվարի 13-ին Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում, իսկ 1908-1913 թվականներին Անգլիայի սիրողական հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում։
1914 թվականի հոկտեմբերին ավարտել է ֆուտբոլային կարիերան։ Պատերազմի ժամանակ ծառայել է որպես Լանկաշիրի հրաձգային գնդի ադյուտանտ։ Պատերազմի ավարտից հետո նա փաստաբան է դարձել իր հոր հիմնադրած իրավաբանական ընկերությունում[5]։ Հետագայում եղել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի նախագահն ու տնօրենը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Merseyside's 100 Olympians: No. 32 Arthur Berry, one of the great unsung heroes of Merseyside football» (անգլերեն). Liverpool Echo. 2012 թ․ հունիսի 25.
- ↑ «Arhur Berry» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «K. R. G. Hunt» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Arthur Berry» (անգլերեն). LFCHistory.net.
- ↑ «England Players - Arthur Berry» (անգլերեն). EnglandFootballOnline.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը EnglandFootballOnline.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը LFCHistory.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը OUAFC.com կայքում (անգլ.)