Արթուր Թ. Բենջամին (անգլ.՝ Arthur T. Benjamin, մարտի 19, 1961(1961-03-19)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի մաթեմատիկոս, կոմբինատորիկայի ոլորտի մասնագետ։ 1989 թվականից սկսած նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ դասավանդել է մաթեմատիկա նաև Սմոլվուդ ընտանիքին[3]։

Արթուր Բենջամին
անգլ.՝ Arthur T. Benjamin
Arthur T. Benjamin in 2007.jpg
Ծնվել էմարտի 19, 1961(1961-03-19)[1] (60 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2]
Բնակության վայր(եր)Քլերմոնտ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Harvey Mudd College?
Գործունեության ոլորտմաթեմատիկա և կոմբինատորիկա
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն
Ալմա մատերՔարնեգի Մելոն համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Գիտական ղեկավարAlan J. Goldman?
Ինչով է հայտնիՄտավոր մաթեմատիկական գործողություններ, կոմբինատորիկա, մաթեմեջիք
ՊարգևներԱմերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ
Arthur T. Benjamin Վիքիպահեստում

Բենջամինը հայտնի է իր մտավոր մաթեմատիկական գործողություններով։ Նա ունեցել է մի քանի ելույթներ կենդանի լսարանի առջև, որտեղ ցույց է տվել իր մտավոր ունակությունները։ Նրա մաթեմատիկական ունակությունները բարձր են գնահատել մի շարք թերթեր, ամսագրեր և հաղորդումներ։

ԿրթությունԽմբագրել

1983 թվականին Քարնեգի Մելոն համալսարանում Բենջամինն արժանացել է բակալավրի գիտական աստիճանի կիրառական մաթեմատիկայի կոչումների հետ միասին։ Նա 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1989 թվականին Ջոն Հոփքինսի համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների աստիճան։ Նրա դիսերտացիան վերնագիրն էր` «Օպտիմալ մեխանիզմների թռիչքային կառույցներ», որի ղեկավարն էր Ալան Ժ. Գոլդմանը[4]։

Իր աշխատանքային առաջին տարիների ընթացքում Բենջամինը գրել է տեքստ և ստեղծել կախարդական էֆեկտներ Kije! երաժշտական կատակերգության համար իր գործընկերներ Սքոթ Մաքգրեգորի և Արթուր Դարել Թուրների հետ միասին։ Այն առաջին անգամ ներկայացվել է CMU's Spring Musical-ում 1980 թվականին[5]։

ԿարիերաԽմբագրել

Համալսարանական

Բենջամինը մի քանի պաշտոններ է զբաղեցրել նաև համալսարանում։ Համագործակցել է մի շարք գործակալությունների հետ։ Գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ 2002-2004 թվականներին աշխատել է նաև որպես ամբիոնի վարիչ։ Նա հրապարակել է ավելի քան 90 գիտական հոդված և հինգ գիրք[4]։ Բենիամինը նկարահանել է մի շարք դասախոսություններ մաթեմատիկայի վերաբերյալ։ Նրա դասընթացները հիմնականում նվիրված են դիսկրետ մաթեմատիկային, մտավոր մաթեմատիկային և մաթեմատիկական խաղերին։ Բենիամինը եղել է «Մաթեմատիկական հորիզոն» ամսագրի համահեղինակ։

«Մաթեմեջիքս»

Բենջամինին դեռևս շատ վաղուց էր հետաքրքրում կախարդական հնարքները։ Քոլեջում նա կատարելագործում իր ունակությունները այդ բնագավառում և մասնակցում է մի քանի կոնֆերանսների։ Այդ կոնֆերանսներից մեկում նա հանդիպում է Ջեյմս Ռանդիին, ով նույնպես ուներ նույն նախասիրությունները։ Նա Բենջամինին տվեց մի քանի ցուցումներ կենդանի ելույթներ վարելու համար։ Ռանդին նրան մի քանի մաթեմատիկական հնարքներ է սովորեցնում։ 1990-ականներին նա մասնակցում է Հարավային Կալիֆոռնիայի «Սքեփթիքս»-ի նիստերին։ Այնտեղ Բենջամինը հանդիպում ունեցավ նիստերի նախագահ Մայքլ Շեմերի հետ, ով հետագայում դարձավ նրա գրքերից երեքի համահեղինակը[6]։

Բենջամինն իր կենդանի ելույթներն սկսել է քոլեջումներում, դպրոցներում, կոնֆերանսներում և այլուր[7]։ Ելույթների ընթացքում Բենջամինը կատարում էր մի քանի մտավոր մաթեմատիկական գործողություններ, ինչպիսիք են` չորս և ավելի նիշ ունեցող թվերի բազմապատկում, գումարում, քառակուսային բազմապատկում և այլն[8]։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

 
Արթուր Բենջամինի ելույթներից մեկը (1983 թվական)
  • Ամերիկայի նարդու առաջնության հաղթող (1997 թվական)[9]
  • Կոմբինատորիկայի ինստիտուտի խորհրդի անդամ
  • Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակ (2000 թվական)
  • «Ամերիկայի լավագույն մաթեմատիկոս-կախարդ» (2005 թվական, մայիս)
  • Լավագույն գիրք անվանակարգի հաղթող Ամերիկյան մաթեմատիկայի ասոցիացիայի կողմից («Լավագույն ապացույցներ, որոնք հնարավոր է հաշվարկել», 2006 թվական)
  • The Princeton Review-ի կողմից ընտրվել է որպես 300 լավագույն պրոֆեսորներից մեկը (2012 թվական)

ԶԼՄԽմբագրել

Բենջամինը մասնակցել է երեք TED բանակցությունների։ Առաջինը` 2005 թվականին, նրա «Մաթեմեջիքս» շոուի ցուցադրությունն էր։ Երկրորդը` 2009 թվականին, նվիրված էր դպրոցներում մաթեմատիկական կրթության բարելավմանը, իսկ երրորդը` 2013 թվականին, Ֆիբոնաչիի թվերի հաջորդականությանը։

Նա տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեռուստատեսային ծրագրերում։ Նա տպագրել է ավելի քան 100 հոդված «New York Times», «People Magazine», «USA Today» և «Scientific American» պարբերականներում։ 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133336107 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Mathematics Faculty at HMC, արխիվացված օրիգինալից 2017-06-06-ին, https://web.archive.org/web/20170606213225/https://www.math.hmc.edu/people/faculty/, վերցված է 2015-09-04 .
  4. 4,0 4,1 «Curriculum Vitae: Arthur T. Benjamin»։ Harvey Mudd College։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-13-ին։ Վերցված է հունվարի 13, 2014 
  5. «Kije! A Musical Fairy Tale»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-20-ին։ Վերցված է 2008-03-15 
  6. Brown, Christopher (մարտի 20, 2011)։ «MTS: Meet Arthur Benjamin»։ Meet the Skeptics!։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է հունվարի 13, 2014 
  7. «Recent & Upcoming Performances»։ Arthur Benjamin: The Art of Mental Calculation։ Harvey Mudd College։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-08-ին։ Վերցված է հունվարի 13, 2014 
  8. «Mathemagics»։ GamePro (IDG) (70): 131։ May 1995 
  9. «1997 American Backgammon Tour»։ American Backgammon Tour։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 16, 2014-ին։ Վերցված է հունվարի 13, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել