Գործիքաշինական արդյունաբերություն

Գործիքաշինական արդյունաբերություն, մեքենաշինության ճյուղ, ստանդարտ և նորմալ մետաղահատ գործիքներ արտադրող՝ մասնագիտացված ձեռնարկությունների համալիր։ Նախահեղափոխական Ռուսաստանը գործիքների արտադրությամբ աշխարհում գրավում էր 12-րդ տեղը։ ԽՍՀՄ-ում մասնագիտացված Գործիքաշինական արդյունաբերություն ստեղծվել է Խորհրդային իշխանության տարիներին, բուռն զարգացում ստացել հատկապևս 1950-1960-ական թվականներին։ 1975 թվականին ԽՍՀՄ գործիքների արտադրությամբ աշխարհում գրավում էր երկրորդ տեղը։ ՀԽՍՀ-ում Գործիքաշինական արդյունաբերություն փաստորեն ծնունդ է առել ետպատերազմյան տարիներին։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում գործում էր Գործիքաշինական արդյունաբերության 3 ձեռնարկություն՝ Չարենցավանի գործիքաշինական գործարանը, Երևանի տեխնոլոգիական սարքավորումների (ունի երկու մասնաճյուղ՝ Վարդենիսում և Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում), Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարանները։ ՀԽՍՀ Գործիքաշինական արդյունաբերության արտադրանքը առաքվում է Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, ինչպես նաև արտասահմանյան 20 երկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png