Արբուն Տայան

հայ թարգմանիչ, բանասեր

Արբուն Նիկողոսի Տայան (հունվարի 6, 1912(1912-01-06), Պարտիզակ, Թուրքիա - ապրիլի 3, 1983(1983-04-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։

Արբուն Տայան
Ծնվել էհունվարի 6, 1912(1912-01-06)
ԾննդավայրՊարտիզակ, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 3, 1983(1983-04-03) (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանասեր
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1927), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931) և Երևանի պետական համալսարան (1933)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՍովետական Հայաստան, Գրական թերթ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Արբուն Տայան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թուրքիայի Նիկոմեդիայի նահանգի Պարտիզակ գյուղաքաղաքում (Կ. Պոլսից ոչ հեռու)։ Նախնական կրթությունն ստացել է Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա ուսումը շարունակել Գատը գյուղի Մխիթարյան որբանոցում, որի տնօրենն էր իր հորեղբայրը՝ Մխիթարյան միաբան, բանասեր ու մանկավարժ Հ. Եսայի Տայեցին։

1922 թվականին տեղափոխվել է Իտալիա։ 1923-1927 թվականներին սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1928 թվականին տեղափոխվել է Միլան։ 1929 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1931 թվականին սովորել է Երևանի մանկավարժական մեկամյա դասընթացներում։ 1932-1933 թվականներին սովորել է Երևանի համալսարանում։ 1934-1948 թվականներին որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Բանվորական Երևան» թերթերի և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդում որպես խմբագիր, 1973-1977 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ 1978-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Դանտեի «Աստվածային կատակերգությոն» ամբողջական և վերամշակված թարգմանության ու մեկնաբանության համար 1979 թվականին արժանացել է մրցանակի։ Մահացել է Երևանում[1][2][3]։

Ա. Տայանի կատարած թարգմանությունները (իտալերենից և ֆրանսերենից)Խմբագրել

  • Դանթե, Աստվածային կատակերգություն, առաջին մաս, Դժոխք, Երևան, Հայպետհրատ, 1947, 224 էջ։
  • Գի դը Մոպասան, Մի կյանք, Երևան, Հայպետհրատ, 1951, 276։
  • Դանտե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, Քավարան, Երևան, Հայպետհրատ, 1952, 264 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 1, գրքի մեջ մտնող «Շագրենի կաշի» երկը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 775 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 3, գրքի մեջ մտնող «Գյուղական բժիշկը» երկը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 840 էջ։
  • Դանտե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, երրորդ մաս, Դրախտ, Երևան, Հայպետհրատ, 1959, 217 էջ։
  • Անատոլ Ֆրանս, Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, գրքի մեջ մտնող «Աստվածները ծարավի են» վեպը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 594 էջ։
  • Գի դը Մոպասան, Մահվան պես հզոր, Երևան, Հայպետհրատ, 1961, 258 էջ։
  • Պրոսպեր Մերիմե, Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 544 էջ։
  • Ֆրանսուա Մորիակ, Իժերի կծիկը, Երևան, Հայպետհրատ, 1964, 206 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Շագրենի կաշին, Երևան, Հայպետհրատ, 1964, 320 էջ։
  • Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 806 էջ։
  • Բենվենուտո Չելինի, Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում, Երևան, «Հայաստան», 1974, 491 էջ։
  • Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, երրորդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 600 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Երևան։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2007 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 544-545 
  3. «AV Production - Արբուն Տայան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-06