Արա Վրույր
Արա Արամի Վրույր (1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1943, Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, դերասան։
Արա Վրույր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լուսանկարիչ և դերասան |
Ծնողներ | հայր՝ Արամ Վրույր |
Արամ Վրույրի որդին, Արտաշես Վրույրի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԱրա Վրույրը ծնվել է 1896 թվականին։ Եղել է կենսախինդ, սրամիտ, կատակասեր, ուրախ անձնավորություն։ Լուսանկարել է Ավանի, Պտղնիի, Թարգմանչաց վանքի, Աշտարակի Կարմրավոր և Մարինե, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Կամսարականների Թալինի եկեղեցին և բազիլիկան, Սանահինի կամուրջը, Մուղնիի, Հովհանավանքի, Սաղմոսավանքի, Բջնիի, Կեչառիսի, Սևանի, Մակարավանքի, Ամաղու Նորավանքի հուշարձանները։ Հոր` Արամ Վրույրի հետ լուսանկարել է Ջուղայի խաչքարերը։ Եղբոր հետ միասին շրջել են Հայաստանի մի շարք վայրերով, կատարել լուսագրումներ` Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ[1], լուսանկարել են Ախթալայի վանքը և Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները[2]։
1930-1932 թվականներին եղել է թատրոնի դերասան[2]։
1936 թվականին լուսանկարել է Երևանի բնակելի տներ (այդ կառույցները չեն պահպանվել)։ 1939 թվականին զբաղեցրել է Ճարտարապետության ամբիոնի լուսանկարչական լաբորատորիայի վարիչի պաշտոնը։ Եղել է Վարազդատ Հարությունյանի գործընկերը։
1941 թվականին զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականին զոհվել է Նովոռոսիյսկ քաղաքի ճակատամարտի «Սախարնայա գոլովկա» տեղամասում` կապի ընդհատված գիծը վերանորոգելու հրամանը կատարելիս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արամ և Արտաշես Վրույրների լուսանկարչական վաստակը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 2,0 2,1 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007