Թալինի Կաթողիկե եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։
Թալինի Կաթողիկե եկեղեցի | |
---|---|
![]() Թալինի Կաթողիկե եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Կազմված է | Եկեղեցի, Ներսես Կամսարականի եկեղեցի, Պալատ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Հիմնադրված | 7-րդ դար |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
![]() |
Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը
-
Եկեղեցու հատակագիծը
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թալինի Կաթողիկե եկեղեցի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 163)։ |