Սանահինի կամուրջ
Սանահինի կամուրջ, միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից։ Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետի վրա։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Ալավերդի |
Նշանակություն | Նախատեսված է հետիոտնի համար |
Տեսակ | Միաթռիչք |
Նյութ | բազալտ |
Հատում է | Դեբետ գետ |
Ճանապարհ | Հաղպատի և Սանահինի վանքեր |
Կառուցվել է | 12-րդ դար |
Կառուցող | Վանենի թագուհի |
Երկարություն | 18,6 մ |
Լայնություն | 3,3 մ |
Հենասյուներ | 2 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Կամուրջը կառուցել է 12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու։ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը[2]։
Կամրջով է անցնում Սանահինի վանք տանող ճանապարհը։ 18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։
Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թվականին Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը[3]։ 1928-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940, 1976-1977 թվականներին իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ[4]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 175)։ |