Արաքսյա Դավթյան

հայ օպերային երգիչ

Արաքսյա Աշոտի Դավթյան (1949, ապրիլի 22, Բերդավան - 2010, հուլիսի 28, Մոսկվա[1]), հայ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2004

Արաքսյա Դավթյան
Արաքսյա Դավթյան.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրաքսյա Աշոտի Դավթյան
Ծնվել է1949, ապրիլի 22, Բերդավան
Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել է2010, հուլիսի 28
Մոսկվա, Ռուսաստան
Ժանրերսոպրանո
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Արաքսյա Դավթյանը ծնվել է 1949 թվականին Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ Սովորել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում (վոկալի ուսուցիչ՝ Մ. Չոլախյան)։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1975-1986 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 1986-1992 թթ.՝ Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ 1996 թվականից դասավանդել է վոկալ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Մինչև կյանքի վերջը դասավանդել է Մոսկվայում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահներում «Կարնեգի Հոլ» (Նյու Յորք), «Գավո» (Փարիզ), «Կոնցերտ Գեբաու» (Ամստերդամ), «Սենտր Հոլլ» (Տոկիո), հանդես եկել աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում՝ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի (ղեկավար՝ Վլադիմիր Սպիվակով) հետ։ Երգացանկում են արևմտաեվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերից[2][3][4]:

Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Մրցանակներ, պարգևներԽմբագրել

  • 2004 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
  • 1987 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • 1984 Վոկալիստների միջազգային մրցույթի (Իտալիա) դափնեկիր
  • 1979 Գլինկայի անվան Վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Скончалась всемирно известная певица Аракс Давтян
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Araksiya Davtyan (Soprano)
  4. Արաքս Դավթյան

Արտաքին հղումներԽմբագրել