Արաքսյան բնդեռ
Արաքսյան բնդեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Թերթիկաբեղավորներ (Melolonthidae) |
Ցեղ | Tanyproctus |
Տեսակ | Արաքսյան բնդեռ (T. araxidis) |
Միջազգային անվանում | |
Tanyproctus araxidis |
Արաքսյան բնդեռ (լատին․՝ Tanyproctus araxidis), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԽիստ ուռուցիկ, ձվաձև, թույլ փայլով մարմին ունեցող, 9-13 մմ երկարությամբ բզեզ է։ Գունավորումը բաց կարմրագորշավուն կամ շիկակարմիր է, իսկ առաջնամեջքը վերմաթևերից փոքր-ինչ մուգ է[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում՝ Վեդի քաղաքի շրջակայքում (Գոռավանի ավազուտներում) և Մեղրի քաղաքի մոտակայքում։ Նախկինում հայտնի էր Փարաքար գյուղի շրջակայքում, որտեղ պայմանավորված լանդշաֆտների փոխակերմամբ՝ հավանաբար անհետացել է[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է անապատներում և տարբեր տեսակի կիսաանապատներում։
Թռիչքը նկատվում է մայիս-հունիս ամիսներին․ թռչում են դեպի լույսի աղբյուր։ Թրթուրը զարգացումը հողում տևում է մոտ մեկ տարի[1]։
Պահպանություն
խմբագրելՍահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բարձր չէ, դեպի լույսի կողմ թռչում են եզակի առանձնյակներ։ Սկսած 1980 թվականի սկզբից դիտվում է թվաքանակի աննշան նվազում։
Վտանգ են հանդիսանում անասունների արածեցումը, Գոռավանում շինարարական նպատակներով ավազահանումը և ճանապարհաշինությունը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքսյան բնդեռ» հոդվածին։ |