Արարատ (հեռուստաալիք)

հեռուստաալիք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատ, հայկական հեռուստաընկերություն, հիմնվել է 2008 թ. սեպտեմբերի 21-ին[փա՞ստ] Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից՝ փոխարինելով Նոր ալիքին։ Դադարեցրել է գործունեությունը 2011 թվականին, զիջելով իր 48-րդ մետրային հաճախականությունը «Շողակաթ» հեռուստաալիքին[1][2][3]։ Հեռուստաալիքը ուներ մշակութային, գիտամատչելի, երաժշտական, ժամանցային և հասարակական բնույթ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում էր շուրջ 2․000.000: «Արարատը» Hot Bird արբանյակից հեռարձակվում էր Եվրապայում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Հեռուստաալիքը ավարտել է իր գործունեությունը 2011 թ. հունվարի 21-ին[4][5][6]։ Հեռուստաալիքի գործադիր տնօրենն էր Մերուժան Տեր-Գուլանյանը[7]։

«Արարատ» հեռուստաընկերություն
Տեսակհեռուոստաալիք
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
Ղեկավարության կենտրոնԵրևան, Հայաստան
Թեմատիկամշակութային, գիտամատչելի, երաժշտական, ժամանցային, մանկական, հասարակական
Բացվեցսեպտեմբերի 21, 2008
ՓոխարինեցՆոր ալիք
ՓոխարինվեցՇողակաթ
Փակվեցհունվարի 21, 2011
Հիմնադիր
ՍեփականատերՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
Ղեկավարող անձինքՄերուժան Տեր-Գուլանյան
(գործադիր տնօրեն)

Հաղորդումներ խմբագրել

Պատկերանիշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել