Ֆորտունա (հեռուստաընկերություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորտունա (այլ կիրառումներ)
Ֆորտունա, Լոռու մարզային հեռուստաընկերություն։ Հեռարձակվում է Լոռու մարզի 6 քաղաքներում (Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր Ստեփանավան, Ախթալա) և նրանց հարակից գյուղերում։ Ալիքի հիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրենն է Կարեն Արշակյանը։ Եթեր է հեռարձակվում 1993 թվականից։ 2011 թ.-ի հունվարի 10-ից Լոռու մարզում 29, 35, 39, 40, 41, 43 դեցիմետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, ժամանցային հաղորդումներ։ 1999 թվականին «IFES» ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները լավագույնս լուսաբանելու համար։ 2005 թ. սեպտեմբերին Յալթայում կայացած 6-րդ միջազգային հեռուստակինո «Միասին» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Տեղական ժամանակ» անվանակարգում[փա՞ստ]։ Հեռուստաընկերությունը 2010 թվականին մասնակցելով հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման ընդհանուր ուղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակումն իրականացնելու թիվ 17 մրցույթին, 16.12.2010 թվականին ճանաչվել է հաղթող և 19.07.2011-ից սկսել է հեռարձակվել Լոռու մարզում[1]։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 230.000 է[փա՞ստ]։
«Ֆորտունա» Լոռու մարզային Հեռուսաընկերություն | |
---|---|
Երկիր | ![]() Լոռու մարզ |
Հեռարձակման գոտի | ![]() Լոռու մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1993 |
Հիմնադիր | Կարեն Արշակյան |
Հաղորդումներ
խմբագրելԱնվանումը | Բովանդակություն |
---|---|
«Մոլորակ» | Լրատվական ծրագիր |
«Մոլորակ հավելված» | Պատվիրված, գովազդային տեսանյութ |
«Տեսադաշտ» | Տեղեկատվական, հասարակական հաղորդում |
«Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ» | Տեղեկատվական, վերլուծական հաղորդում |
«Իրավունքի տեղեկատու» | Իրավաբանական, տեղեկատվական հաղորդում |
«Մարզպետարանի ժամ» | Նորություններ Լոռու մարզպետարանից |
«Վանաձորյան օրեր» | Տեղեկատվական, վերլուծական հաղորդում |
«Ինտերֆուտբոլ» | Ֆուտբոլային լուրեր |
«Մուսաների ծառաները» | Տեղեկատվություն հայտնի մարդկանց մասին |
«Լոռվա Արվեստագետներ» | Հայտնի արվեստագետների մասին հաղորդում |
«Գրական ստուդիա» | Գրականության և գրականագետների մասին, Զրույց նրանց հետ |
«Անցյալի անհատները» | Պատմությունում դեր ունեցող անհատների մասին հաղորդում |
«Ֆորտmusic» | Երաժշտական բազմաժանր հաղորդում |
«Պանդաboo» | Հումորային հաղորդում |
«Աշխարհի շուրջ» | Պատմություններ և իրողություններ |
«Կիսաբաց լուսամուտներ» | Թոկ-շոու՝ համագորածկցության կարգով ATV Երևանյան հեռուստաալիքի հետ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիդեոալիքը ՅուԹյուբ կայքում.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ֆորտունա». Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.