Արարատ Պետրոսյան
Արարատ Վանոյի Պետրոսյան (հունիսի 1, 1955, Հարավ, Խոջալուի շրջան), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Արարատ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Հարավ, Խոջալուի շրջան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱրարատ Պետրոսյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 1-ին Ասկերանի շրջանի Հարավ համայնքում։ 1971 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1971-1975 թվականներին սովորել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկումում։
1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1978-1981 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանի թիվ 2 խորհտնտեսությունում։ 1982 թվականին եղել է Խրամորթի կոլտնտեսության գյուղատնտես։
1983 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը։ 1985-1986 թվականներին եղել է Ասկերանի շրջանային ագրոարդյունաբերական միության ավագ գյուղատնտես, իսկ 1986 թվականին՝ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի օժանդակ տնտեսության վարիչ։
1987 թվականին կազմակերպել է ստորագրահավաք Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միանալու համար։
1989 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և ստացել ագրոնոմի որակավորում, իսկ 1991 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ գյուղատնտեսության առաջատար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման գծով և ստացել գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմակերպիչ-տնտեսագետի որակավորում։
1990-1992 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանությանը։
1992-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրետանու պետի կառավարման մարտկոցի հրամանատար, իսկ 1995-1999 թվականներին՝ նույն բանակի ծանրաքարշ մեքենաների առանձին վաշտի հրամանատար։
2000 թվականի հունիսի 18-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։
Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
2005 թվականին ստեղծել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը[3]։
2010 թվականի մայիսի 23-ին թիվ 3 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[4]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախում ստեղծվել Է նոր՝ «Մեր տունը Հայաստանն էե կուսակցությունը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Պետրոսյան Արարատ Վանոյի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ». hraparak.am. 30․08․2023.
- ↑ «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-23 Wayback Machine