Արարատի մարզի մատուռների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ստորև ներկայացված է Հայաստանի Արարատի մարզի մատուռների ցանկը[1][2][3][4][5][6][7][8]

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Մատուռ Թուխ Մանուկ 19-րդ դար Աբովյան գյուղի մեջ, Մովսես Խորենացու փողոց 18 Վերակառուցվել է 1970 թվականին, բնակելի տան բակում։
2 Մատուռ Թուխ Մանուկ 14-15-րդ դարեր Բարձրաշեն գյուղից 7 կմ հս-ամ «Բարձրաշեն» գյուղատեղիում, Գառնի-Արտաշատ հանդամիջյան ճանապարհին, լքված` 1930-ական թվականներին։
3 Մատուռ Սբ. Կարապետ Մատուռ Սուրբ Կարապետ 19-րդ դար Բերքանուշ գյուղի մեջ Ավետիսյանների տնամերձում
4 Մատուռ Սուրբ Օջախ 19-20-րդ դարեր Դիմիտրով գյուղի հյուսիս եզրին Հիմնովին վերակառուցվել է 1970-ական թվականներին, գյուղաբնակ Հակոբի կողմից։
5 Մատուռ 12-13-րդ դարեր Խոսրովի անտառ պետական արգելոցում գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում Ազատ գետի ձախ վտակ Դարբանդի աջ կողմում։ Կիսաժայռափոր, կիսավեր, կառույցի քարակիր վերնամասն ամբողջությամբ քանդված է։
6 Մատուռ Սբ. Աստվածածին 17-19-րդ դարեր Լանջանիստ գյուղից 1 կմ հյուսիս «Հին գյուղատեղ» գյուղատեղիի հյուսիս եզրին, ավերակ եկեղեցու արևելյան կողմում, ժայռափոր։
7 Մատուռ 12-13-րդ դարեր Լուսաշող գյուղի հարավ-արևմտյան մասում Հիմնավեր, գերեզմանոցի կենտրոնում։
8 Մատուռ 19-րդ դար Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք «Զնջռլու» գյուղատեղիում։
9 Մատուռ 12-13-րդ դարեր Խոսրովի անտառ պետական արգելոցում գտնվող Խոսրով գյուղատեղիից 2 կմ հյուսիս-արևմուտք, Վեդիից 35 կմ հյուսիս-արևմուտք, Վեդի գետի աջակողմյան Խոսրով վտակի վերին հոսանքի շրջանում
10 Մատուռ Սբ. Թադևոս Առաքյալ 16-րդ դար Մասիս գյուղի հվ եզրին Վերակառուցված է 20 դարում, Սուրբ Աստվածածին եկեղեցուց հյուսիս-արևմուտք։
11 Մատուռ 13-րդ դար Վանաշեն գյուղից 27 կմ արևելք «Ազիզքենդ» («Ջամուշբասան») գյուղատեղիում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել