Իմիրզեկ
Իմիրզեկ, հնավայր (Գեղարդից արևելք, Խոսրովի անտառում), հին գյուղատեղի։ Իմիրզեկից արևելք պահպանվել են Գեղի (Քեղի) բերդը և վանքը։ Շրջակայքում կան հինգ հնագույն վիշապ կոթողներ (4-5 մ երկարությամբ), որոնց վրա փորագրված են զանազան կենդանիների (ցուլ, թռչուն) պատկերներ։ Վիշապ կոթողներից երկուսի վրա պատկերված ցլերի բերանից ջուր է հոսում։
Գյուղից ոչ հեռու՝ Արջաձորի բարձունքի վրա Գրիգոր Խաղբակյանի կին Զազա իշխանուհին 1233 թվականին ի հիշատակ տանջամահ արված իր ամուսնու, կանգնեցրել է արձանագրությամբ և և քանդկազարդ բազալտե խաչքար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 481 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 325)։ |