Արատոս Սոլեցի
Արատոս Սոլեցի (անգլ.՝ Aratus, հունարեն՝ Ἄρατος ὁ Σολεύς, Սոլի, մոտ մ. թ. ա.315 թվականին.մահացել է Պելլայում, մ.թ.ա.240) թվականին։ Հին հունական դիդակտիկ բանաստեղծ է։ Ծնվել է Կիլիկիայում, մոտ մ.թ.ա. 276 թվականին հրավիրվել է Մակեդոնիայի տիրակալ Անտիգոն II Gonata-ի արքունիք։ Մահացել է Մակեդոնիայում։
Ծննդյան անուն | Սոլի |
---|---|
Ծնվել է | մոտ 315 մ. թ. ա. |
Ծննդավայր | Կիլիկիա |
Վախճանվել է | մ.թ.ա.240 |
Վախճանի վայր | Մակեդոնիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, աստղագետ |
Լեզու | հին հունարեն |
Ուշագրավ աշխատանքներ | Phaenomena? |
Aratus of Soli Վիքիպահեստում |
Ստեղծագործություն
խմբագրելԱրատի գրչին են պատկանում աստղագիտական «Երևույթ» (φαινόμενα) պոեմը՝ 732 հատվածներից և «Եղանակի նշաններ » պոեմը (διοσημεία)` 422 հատվածներից, որոնք ունեն մեկ ընհանուր խորագիր՝ «Երևույթներ»։ Բանաստեղծությունը գրված է Հոմերոսի բարբառով և կարող է դիտվել որպես նուրբ հելլենիստական ոճի օրինակ։ Արատի "Երևույթները" հիմնված են Եվդոքսոս Կնիդոսցու արձակ ստեղծագործության վրա։ Պոեմի ներածական մասում նկարագրված է աշխարհի երկրակենտրոն համակարգը՝ Երկրով և դրա շուրջ պտտվող գնդաձև երկնակամարով. թվարկվում են հիմնական մոլորակները, նկարագրվում է Արեգակի շարժումը համաստեղությունների շուրջ էկլիպտիկայի միջոցով։ Այնուհետև թվարկվում են համաստեղությունները, որոնք հնարավոր է դիտել Կնիդի լայնությունից։ Արատը դիտորդ աստղագետ չէր, ուստի, ըստ Հիպարքոսի, նրա պոեմը պարունակում է մի շարք աստղագիտական սխալներ, որոնք առաջացել են դիտարկումների անճշտությունների ժամանակ։ Սակայն ժամանակակից մի շարք հետազոտողներ միմյանցից անկախ հանգել են նման եզրահանգումների.ըստ նրանց հաշվարկների՝ աստղային երկինքը, որը նկարագրված է Արատի կողմից, հենց այդպես է թվացել մ. թ. ա. III հազարամյակում հյուսիսային լայնության 36° շրջանում՝ Կրետե, Կիպրոս և Հյուսիսային Իրան հատող զուգահեռների վրա։ Երկրային առանցքի պրեցեսիան ժամանակի ընթացքում փոխում է համաստեղությունների տեսանելիությունը, և Եվդոքսի տեղեկությունները կարող էին վերցվել ավելի վաղ ձեռագրերից։ Մաունդերը (1909) թվագրվում է սկզբնաղբյուր մ.թ.ա. 2500 թվական, Կրոմելին (1923), մ.թ.ա. 2460 թվական, Կանադական աստղագետ Օվենդեն (1966) , մոտ մ.թ.ա.2600 թվական, Ա. Ռոյ (1984), մոտ մ. թ.ա. 2000 թվական, Ս. Վ. Ժիտոմիր — մոտ մ.թ.ա.1800 թվական։ "Եղանակային նշանները" հիմնված են մասամբ Արիստոտելի "Օդերևութաբանություն" աշխատության վրա, մասամբ՝ Թեոփրաստեսի աշխատության վրա, մասամբ էլ՝ Հեսիոդոսի "Աշխատանքներ և օրեր"–ի վրա։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bing, Peter. 1993. "Aratus and his Audiences." Materiali e Discussioni 31:99–109.
- Faulkner, Andrew. 2015. "The Female Voice of Justice in Aratus' Phaenomena." Greece and Rome. 62.1: 75-86
- Gee, Emma. 2013. Aratus and the Astronomical Tradition. Oxford: Oxford Univ. Press.
- Gee, Emma. 2000. Ovid, Aratus and Augustus: Astronomy in Ovid’s Fasti. Cambridge, UK: Cambridge Univ. Press
- Hunter, Richard L. 1995. "Written in the Stars: Poetry and Philosophy in the Phaenomena of Aratus." Arachnion 2:1–34.
- James, Alan W. 1972. "The Zeus Hymns of Cleanthes and Aratus." Antichthon 6:28–38.
- Katz, Joshua T. 2008. "Vergil Translates Aratus: Phaenomena 1-2 and Georgics 1.1-2." Materiali e discussioni per l'analisi dei testi classici 60: 105-123
- Pendergraft, Mary L. B. 1995. "Euphony and Etymology: Aratus’ Phaenomena." Syllecta Classica 6:43–67.
- Possanza, Mark. 2004. Translating the Heavens: Aratus, Germanicus, and the Poetics of Latin Translation. New York: Lang
- Volk, Katharina. 2010. "Aratus." In A Companion to Hellenistic Literature. Edited by James J. Clauss and Martine Cuypers, 197–210. Malden, MA: Wiley-Blackwell.
Արտաքին հղումներ
խմբագրել- Online text: Aratus, Phenomena, translated by G. R. Mair, 1921
- Online text: Aratus, Phaenomena, Greek text
- Works by Aratus at Perseus Digital Library
- Audio: The Maiden (Virgo) an excerpt from Phenomena read by translator Aaron Poochigian
- The Apostle and the Poet: Paul and Aratus (Dr. Riemer Faber)
- Review of Kidd's translation of the Phenomena by Mark Possanza, BMCR (September 1999).
- (Hellenistic Bibliography, Aratus and Aratea)(չաշխատող հղում) compiled by Martijn Cuypers
- "Written in the Stars:Poetry and Philosophy in the Phaenomena of Aratus" by Richard L. Hunter, Arachnion 2.
- Suda On-Line: Aratus(չաշխատող հղում), with a list of works ascribed to Aratus; the Suda is a Byzantine encyclopedia.
- Phaenomena et prognostica, Coloniae Agrippinae 1570 da www.atlascoelestis.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արատոս Սոլեցի» հոդվածին։ |