Մոսկվիչ, իմ սեր
«Մոսկվիչ, իմ սեր» (ֆր.՝ Moskvich, Mon Amour, ռուս.՝ Москвич, Моя Любовь), հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012 թվականին։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում։
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | Տրագիկոմեդիա |
Թվական | 2012 |
Ռեժիսոր | Արամ Շահբազյան |
Պրոդյուսեր | Թերեզա Վարժապետյան Գորիուն Ափրիկյան Մարի-Կլոդ Արբոնի Սևադա Աղաբեկյան |
Սցենարի հեղինակ | Լևոն Մինասյանն Էսթեր Մանն |
Դերակատարներ | Մարտուն Ղևոնդյան Հիլդա Օհանի |
Օպերատոր | Արթուր Ղարայան |
Կինոընկերություն | NFDF ARAPROD KINOSTUDIA 55 AREMAC |
ՍյուժեԽմբագրել
Գյուղում ապրող Համոն ու նրա կինը Հայաստան են գաղթել Ադրբեջանի Լենինավան գյուղից։ Նրանք շատ սուղ պայմաններում են ապրում։ Ամիսը մեկ անգամ Համոն մեկնում է շրջկենտրոն՝ ստանալու Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած փոքրիկ գումարը։ Կյանքն անցնում է առանց արտասովոր բեկումների՝ միապաղաղ, անաղմուկ։ Ու հանկարծ Համոյի ականջով է ընկնում, թե հարևան Սոթք գյուղում ինչ-որ մեկը «Մոսկվիչ» է վաճառում։ Համոն շտապում է Սոթք՝ տեսնելու վաճառվող մեքենան։ Տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն բերի 800 դոլարը։ Երազանքն իրականություն դառնալու շեմին է։ Ծերունին համակվում է «Մոսկվիչ» ունենալու ցանկությամբ և 800 դոլարը ձեռք բերելը գերխնդիր դարձնում։ Հեռավոր գյուղում ապրող մարդու դրաման սկսվում է։ Բայց մի օր Համոն արթնանում է ու հասկանում, որ ժամանակն անցել է, իր ապրելու ժամանակը՝ նույնպես[1]։
Իր փոքր երազանքի հետևից գնացող մարդու կերպարը ֆիլմում առանցքային է, իսկ մյուս հերոսները ձևավորում ու կառուցում են տրագիկոմիկ այն միջավայրը, կյանքը, մթնոլորտը, որտեղ հասունանում է երազանքն իրականություն դարձնելու գաղափարը[2][3]։
Գլխավոր դերերումԽմբագրել
- Համո-Մարտուն Ղևոնդյան
- Հիլդա Օհանի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Պրեմիերա. «Մոսկվիչ, իմ սեր»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-02-13
- ↑ ««Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2015-02-13
- ↑ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը պատմություն է փոքր մարդու ողբերգության մասին. Արամ Շահբազյան