Արազի Թիրաբյան
Արազի Մարտիրոսի Թիրաբյան[1] ( դեկտեմբերի 5, 1919 Տավուշի մարզ, Խայթառակ[2] գյուղ- նոյեմբերի 2, 1997) Հայասատանի ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, Անդրկովկասյան երկաթգծի Երևանի քաղբաժնի վարիչի տեղակալ, Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն։
Արազի Թիրաբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1919 |
Ծննդավայր | Խաշթառակ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահացել է | նոյեմբերի 2, 1997 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գրադարանավար |
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
խմբագրելԱրազի Մարտիրոսի Թիրաբյանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում։ 15 տարեկանում կորցրել է հորը։ Սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև ավարտել Իջևանի միջնակարգ դպրոցը։ Սովորելու տարիներին միաժամանակ ուսուցչություն է արել հարազատ գյուղի դպրոցում։
1940-43 թթ. Ա. Թիրաբյանն աշխատել է որպես Հայաստանի ԼԿԵՄ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1943թ. հունիսին ընտրվել է Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1946թ. նոյեմբերը։
1946-1948 թթ. եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար։ 1948 թ. վերջերին նշանակվել է Անդրկովկասյան երկաթգծի Երևանի բաժանմունքի քաղբաժնի վարիչի տեղակալ, 1952 թ. քաղբաժնի վարիչ։
1956թ. հոկտեմբերին նշանակվել է Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն։ Նրա կյանքի հետագա տարիները սերտորեն կապվել են գրադարանի հետ։ Գրադարանում աշխատելու տարիներին դրսևորվեցին Թիրաբյան ղեկավարի, մարդու, դաստիարակի անուրանալի արժանիքները:Նա 30 տարուց ավելի, անընդմեջ, եղել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր։
Թիրաբյանը մահացավ 1997 թվականի նոյեմբերի 2-ին։
ԳՈՐԾՈՒՆԵՐՈՒԹՅՈՒՆԸ
խմբագրելԱրազի Թիրաբյանի տնօրինության ընթացքում գրադարանը հրատարակել է կոթողային աշխատություններ, մեթոդամատենագիտական բնույթի և տեղեկատու ձեռնարկներ, որոնք նշանակալի ներդրում են գրադարանային գործի զարգացման բնագավառում։ Բավական է նշել հայ գրքի մատենագիտության երկու հատորները (1512-1800, 1801-1850 թթ.), հայ պարբերական մամուլի մատենագիտությունը, «Մուրճ[3]»-ի, «Լումա[4]»-ի, «Հովհաննես Թումանյանի[5]», «Ավետիք Իսահակյանի[6]», «Հովհաննես Շիրազի[7]» և մյուս պարբերականների ու գրողների կենսամատենագիտությունները, համաշխարհային գրականության հայերեն թարգմանությունների եռահատոր և հայ գրողների ռուսերեն թարգմանությունների երկհատոր մատենագիտությունները, գրադարանային գործի երկհատոր արխիվային փաստաթղթերը, գրադարանագիտական, մատենագիտական, հետազոտական, մեթոդական և տեղեկատու բնույթի բազմաթիվ գրքեր ու ձեռնարկներ։
Մեծ է Ա. Թիրաբյանի ավանդը գրադարանների կենտրոնացված համակարգեր ստեղծելու գործում, որը մեր հանրապետությունում իրականացվել է 1974-1980 թվականներին։ Նրա օրոք ստեղծվեցին, ընդլայնվեցին ու զարգացան գրադարանի կապերը սփյուռքի կազմակերպությունների և անհատների հետ։ Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում Ա. Թիրաբյանի վաստակն արժանացել է ճանաչման և գնահատման։
1982-ին, հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ գրադարանն արժանացավ Խորհրդային Միության ամենապատվավոր շքանշաններից մեկին՝ ժողովուրդների բարեկամության շքանշանին։ Այդ գործում մեծ էր Թիրաբյանի ավանդը։
Ա. Թիրաբյանի գրած շուրջ 3 տասնյակ հոդվածները նվիրված են առօրեական խնդիրներին և հոգսերին, գրադարանների քարոզչությանը։
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
խմբագրելԱրազի Թիրաբյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով և բազմաթիվ մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
Հոդվածներ Արազի Թիրաբյանի մասին
խմբագրել- Գրիգորյան Մ., Բեղմնավոր կյանք։ «Կուլտուր-լուսավորական աշխատանք[1]» 1 970, № 1:
- Խոսրովյան Ա., Արվեստագետի բնավորությամբ։ «Ավանգարդ», 1969, № 198:
- Ղազարյան Ռ., Արազի Թիրաբյան ((1919-1997), ծննդյան 80- ամյակի առթիվ)։ «Հայկական գրադարանային միություն։ Տեղեկագիր[8]» 1999, թիվ 4։
- Ղազարյան Ռ.[9], Արազի Թիրաբյան (1919-1997)։ «Իրականի և ցանկալիի հոլովույթում», 2003։
- Ղազարյան Ռ., Ազգային գրադարանի ամենա երկարամյա տնօրենը։ Ծննդյան 85- ամյակի առթիվ։ «Հոգևոր հայրենիք[10]», 2004, թիվ 9։
- Նշվեց Արազի Թիրաբյանի 90-ամյակը։ «Հոգևոր հայրենիք», 2009, թիվ 12։
- Վահանյան Խ., Մտերմություն։ «Երեկոյան Երևան», 1971, թիվ 121։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գրիգորյան, Մ. «Բեղնավոր կյանք» (PDF). Կուլտու-լուսավորական աշխատանք. 1970 (թիվ 1).
- ↑ «Խաշթառակ · 4009, Հայաստան». Խաշթառակ · 4009, Հայաստան. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ փետրվարի 1.
- ↑ «Լումա (հանդես)». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 7.
- ↑ «Հովհաննես Թումանյան». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 24.
- ↑ «Ավետիք Իսահակյան». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 20.
- ↑ «Հովհաննես Շիրազ». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 23.
- ↑ Ղազարյան, Ռ. «Արազի Թիրաբյանի 80-ամյակի առթիվ». https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/TexekagirqHGM1999/1999(4).pdf. 1999 (թիվ 4).
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|journal=
- ↑ Ղազարյան, Ռաֆիկ (2023 թ․ նոյեմբերի 28). «Նինել Ոսկանյան – 100». Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի = Herald of the Armenian Library Association: 73–81. doi:10.54503/2953-8092.2023.1(1)-73. ISSN 2953-8092.
- ↑ «Holdings». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.