Արագվի

գետը Վրաստանում
(Վերահղված է Արագվա (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագվա (այլ կիրառումներ)

Արագվի (վրաց.՝ არაგვი), գետ Վրաստանի արևելքում, Կուր գետի ձախ վտակը։ Կազմավորվում է Սպիտակ[1], Սև[2] և Փշավյան Արագվիների[3] գետնախառնուրդի արդյունքում (վերջինս հոսում է Բարբալո լեռան արևմտյան լանջերից)։ Երկարությունը 66 կմ է, ավազանի մակերեսը՝ 2740 կմ²։ Գետի երկայնքով ընկած է Ռազմավիրական ճանապարհը։ Կուր թափվելու տեղում է գտնվում Մցխեթա քաղաքը։

Արագվի
Բնութագիր
Երկարություն66 կմ
Ավազանի մակերես2740 կմ²
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Վրաստան
ԵրկրամասՄցխեթ-Մթիանեթ

Արագվայի վրա՝ Մցխեթա քաղաքից արևելք, տեղակայված է գործող արական Զեդազենի վանքը, որը հիմնադրվել է 6-րդ դարում։ Գետի վրա է գտնվում Ժինվալյան հիդրոէլեկտրոկայանն իր ջրամբարով, որը ապահովում է Թբիլիսին ջրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. վրաց.՝ თეთრი არაგვი, tetri aragvi. Source: approx. 42°31'27.13"N, 44°24'2.40"E
  2. վրաց.՝ შავი არაგვი, shavi aragvi. Source: approx. 42°27'25.18"N, 44°42'40.80"E
  3. վրաց.՝ ფშავის არაგვი, pshavis aragvi. Source: approx. 42°23'57.01"N, 45°8'42.74"E
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագվի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683