Ավազաթումբ
Ավազաթումբ, դրական ռելիեֆի ձև, ավազի շարժական կուտակում՝ ստեղծված քամու միջոցով, թույլ ֆիքսված (կամ չֆիքսված) բուսականությանբ։
Ավազաթմբերը համարվում են դյուների տեսակներ։ Ունենում են մինչև 100 մետր բարձրության (երբեմն ավելի)[1]։ Ձևով հիշեցնում են պայտ կամ մանգաղ։
Կախված քամու ռեժիմից՝ ավազաթմբերը տարբեր ձևեր են ընդունում։ Օրինակ, հանդիպում են ավազաթմբերի լեռնաշղթաներ՝ գերակշռող քամիների երկայնքով կամ ծագող դրանցից, ավազաթմբերի շղթաներ՝ լայնակի փոխադարձաբար տարածված հակառակ քամիներին, ավազաթմբերի բուրգեր կոնվեկցիայի հորձնուտային հոսքերի վայրերում և այլն։
Լինելով չամրացած՝ ավազաթմբերը քամու ազդեցությամբ կարող են փոխել իրենց ձևը և տեղաշարժվել մի քանի սանտիմետրից մինչև հարյուրավոր մետրեր մեկ տարվա ընթացքում՝ լցնելով ճանապարհները, դաշտերը, արոտավայրերը, փոքր բնակավայրերը։ Այս երևույթի դեմ պայքարելու համար օգտագործում են ավազների ամրացումը։
Ամենաբարձր ավազաթմբերը
խմբագրել- ավազաթումբ Դեշտե-Լուտ անապատի արևելյան մասում (Իրան) — 407 м (30°33′33″ հս․ լ. 59°32′20″ ավ. ե.HGЯO)
- ավազաթումբ Գոբի անապատում (Ալաշանի ավազներ) — 405 м (39°53′09″ հս․ լ. 102°26′52″ ավ. ե.HGЯO)
- Սառա-Կումի ավազաթումբը Դաղստանի արգելոցում՝ Մախաչկալայից 20 կմ հեռավորության վրա (Ռուսաստան)-262 մ (43.006871, 47.228093)
Ավազաթմբեր
խմբագրել- Նամիբ անապատի ավազաթումբը աշխարհի ամենաբարձր դյունաներից մեկն է։
- Ղազախստանում կա երգող ավազաթումբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռելիեֆի դրական ձևեր Արխիվացված 2008-06-21 Wayback Machine
- Աստրախանի ավազաթմբերը
- PaleoKazakhstan.com: Աշխարկի ամենաբարձր ավազաթմբերը Արխիվացված 2013-08-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազաթումբ» հոդվածին։ |