Ատլասովի կղզի, ռուսերեն հայտնի որպես Օստրով Ատլասովա (Остров Атласова) կամ ճապոներեն Արայիդո (阿頼度島): Այն ամենահյուսիսային կղզին և հրաբուխն է, ինչպես նաև Կուրիլյան կղզիների ամենաբարձր հրաբուխը, Ռուսաստանի Սախալինի մարզի մի մասը։ Ռուսական անունը անգլերեն երբեմն ներկայացվում է որպես Ատլասովա կղզի։ Կղզու այլ անուններ են Ույախուժաչ, Օյակոբա և Ալաիդ՝ կղզու վրա հրաբխի անունը։

Տեսակհրաբուխ և կղզի
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղադրությունSevero-Kurilsky District?
Մասն էNorth Kurils?
Բարձրություն (ԲԾՄ)2339 մետր մ
Մակերես{{{մակերես}}} կմ²
Մեծագույն գագաթAlaid?
Անվանված էVladimir Atlasov?
Ատլասովի կղզին տիեզերքից, 1992 թվականի սեպտեմբեր

Կղզին անվանակոչված է ի պատիվ Վլադիմիր Ատլասովի՝ 17-րդ դարի ռուս հետազոտող, որը Կամչատկայի թերակղզին միացրել է Ռուսաստանին։ Այն հիմնականում Վուլկան Ալաիդ ստորջրյա հրաբխի կոնն է, որը Օխոտի ծովից դուրս ցցված է 2339 մետր (7674 ոտնաչափ)։ Կղզին ունի 119 կիլոմետր քառակուսի (46 մղոն քառակուսի) տարածք, սակայն այժմ բնակեցված չէ։ Բազմաթիվ պիրոկլաստիկ կոներ կան հրաբխի ստորին լանջերի վրա՝ բազալտից մինչև բազալտային անդեզիտ՝ մասնավորապես հյուսիսարևմտյան և հարավարևելյան կողմերում՝ ներառելով 1993-34 թվականների ժայթքման արդյունքում առաջացած ծովային կոնը[2]։

Նրա գրեթե կատարյալ ձևը շրջանի ժողովուրդների մեջ, որոնցից են իտելմենները և կուրիլյան այնուները, առաջացրել է հրաբխի մասին բազմաթիվ լեգենդներ։ Ռուս գիտնական Ստեփան Կրաշենիննիկովին պատմել են մի պատմություն, ըստ որի այն Կամչատակայում մի լեռ էր, սակայն հարևան լեռները նախանձում էին նրա գեղեցկությանը, այդ պատճառով նրան վտարում են ծով՝ հարավային Կամչատկայում թողնելով Կուրիլյան լիճը։ Աշխարհագրորեն այս պատմությունը չունի որևէ ապացույց, քանի որ վերջին սառցե դարաշրջանից հետո սառցադաշտերի մեծ մասը հալվել էր՝ բարձրացնելով երկրի վրա ջրի մակարդակը և հավանաբար ողողելով դեպի հրաբուխ տանող վերգետնյա կամուրջը[փա՞ստ]: Ըստ 1875 թվականի Սանկտ Պետերբուրգի պայմանագրի՝ Կուրիլյան կղզիները տեղափոխվում են դեպի Ճապոնիա, և Օյակոբան, ինչպես անվանում են ճապոնացիները, դառնում է կայսրության ամենահյուսիսային կղզին, ինչպես նաև գեղագիտական գովասանքի առարկա[փա՞ստ]: Իտո Օամուն (1926) համարել է այն ավելի սքանչելի, քան Ֆուձիյամա լեռը[փա՞ստ]:

Վարչականորեն կղզին պատկանում է Ռուսստանի Դաշնության Սախալինի մարզին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Alaid». Global Volcanism Program. Smithsonian Institution.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլասովի կղզի» հոդվածին։