Ատատ Խորխոռունի (6-րդ դար - 602), հայ նախարար Բյուզանդական Հայաստանում և զորավար, պատրիկ Բյուզանդական կայսրությունում, Տուրուբերան աշխարհի Խորխոռունիք գավառի տանուտերը, Խորխոռունիների նախարարական տոհմից[1][2][3]։

Ատատ Խորխոռունի
Խորխոռունիքի տեր
մոտ 590 - 602
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 602
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն, Բյուզանդական Հայաստան և  Սասանյան Պարսկաստան

595 թվականի ապստամբություն խմբագրել

595 թվականին, Ատատ Խորխոռունին, Սամուել Վահևունին, Մամակ Մամիկոնյանը, Ստեփանոս Սյունին, Կոտիտ Ամատունին, Թեոդորոս Տրպատունին ու այլ նախարարներ՝ 2000 հեծելազորով Թրակիա բանակաթեմում ապստամբություն են բարձրացնում Բյուզանդիայի Մորիկ կայսեր դեմ և իրենց ենթակա զորքով անցնում Հայկական մարզպանություն[2]։ Ենթադրվում է, որ ապստամբության շարժառիթը Հուստինիանոս Ա կայսեր բարեփոխումներն էին, որոնք խիստ թուլացրել էին 591 թվականին կնքված նոր պայմանագրով Բյուզանդիային անցած Հայաստանի արևմտյան հատվածի դիմադրողականությունը[1]։

Սասանյան արքա Խոսրով Բ Փարվեզը օգտվելով Բյուզանդիայի դեմ բռնկված ապստամբությունից, իր մոտ է ընդունում փախստական հայ նախարարներին, մեծարում և արժանացնում պարգևների[2]։ Ապստամբ նախարարները մտադիր չէին ենթարկվել պարսիկներին, այլ նոր ուժեր հավաքելու համար էին ներթափանցել Մարզպանական Հայաստան։ Նրանք մտադրվել էին ազատվել պարսկական ու բյուզանդական տիրապետությունից հոների հետ դաշնակցելու միջոցով։ Խոսրով Բ-ն տեղեկանալով նրանց մտադրությունների մասին, փոխում է իր քաղաքականությունը, դուրս գալիս նախարարների դեմ և դիմում կայսեր օգնությունը։ Մորիկի հրամանով Բյուզանդական Հայաստանում գտնվող բյուզանդական զորքը՝ Հերակլիոսի գլխավորությամբ, Նախճավանի մոտ միանում է պարսիկներին և շարժվում ապստամբների դեմ։ Մորիկը և Խոսրովը միաժամանակ պատգամավորություն են ուղարկում ապստամբների մոտ՝ առաջարկելով առանց կռվի հնազանդվել, խոստանալով շնորհել ներում։ Տեղի ունեցած բանակցությունները քայքայում են ապստամբության հետագա ծրագրերը։ Մամակ Մամիկոնյանը, Կոտիտ Ամատունին, Ստեփանոս Սյունեցին և այլ նախարարների ենթարկվում են Պարսկաստանին։ Ատատ Խորխոռունին և Սամուել Վահևունին իրենց զորքերով շարժվում են Աղվանք՝ անցնում Կուր գետը և բանակ դնում նրա ձախ ափին, բայց հոներից սպասվող վարձկան զորք չստանալով, ստիպված են լինում ենթարկվել Բյուզանդիային։ Վերջինիս կողմն է անցնում նաև Թեոդորոս Տրպատունին[1][2]։

601 թվականի ապստամբություն խմբագրել

Մորիկ կայսրը իր մոտ է կանչում Ատատին և ուղարկում Թրակիա, որտեղ, մղվող պատերազմներում աչքի է ընկնում նա իր գնդով[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 273-274, 287․
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Սեբեոս․ Պատմություն», Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 92-95, 128-129․
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 253․