Ավստրո-դանիական հարաբերություններ

Ավստրո-դանիական հարաբերություններ (գերմ.՝ Beziehungen zwischen Österreich und Dänemark), դիվանագիտական հարաբերությունները երկու բարեկամ պետությունների՝ Դանիայի թագավորության և Ավստրիայի Հանրապետության միջև։

'
Դանիա և Ավստրիա

Դանիա

Ավստրիա

Դանիան Վիեննայում ունի դեսպանատուն[1][2], իսկ Ավստրիան՝ Կոպենհագենում։ Երկու երկրներն էլ Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Միավորված Ազգերի Կազմակերպության լիիրավ անդամներ են։ Դանիան անդամակցում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին։

Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1925 թվականի դեկտեմբերի 19-ին[3]։

Պատմություն

խմբագրել

Ավստրիան և Դանիան, որպես դաշնակից պետություններ պատերազմել են Շվեդիայի դեմ 1643-1645 և 1657-1660 թվականների պատերազմներում[4]։

1927 թվականին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում երկու երկրների պաշտոնյաները համաձայնագիր են ստորագրել առ այն, որ Ավստրիայի և Դանիայի քաղաքացիները կարող են ազատ ելք ու մուտք կատարել միմյանց պետություններում[5]։

Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիան և Դանիան տարբեր ռազմաքաղաքական խմբավորումներում էին։ Չնայած այս ամենի՝ երկու երկրները միմյանց դեմ չեն պատերազմել, քանի որ պատերազմի սկսելուց որոշ ժամանակ անց գերմանական բանակը հեշտությամբ կարողանում է գրավել Դանիան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Austrian representatives in Denmark» (German). Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Danish embassy in Vienna, Austria». Ministry of Foreign Affairs (Denmark) (Danish and German). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Bilateral relations between Austria and Denmark (Treaties)». Federal Ministry for European and International Affairs (Austria) (German). Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Athanasius Kircher (1654 թ․ հունվարի 14). «Athanasius Kircher to King Frederik III of Denmark, from Rome, 14 January 1654». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  5. «Exchange of Notes constituting an Agreement relating to the Abolition of Passports Visas for the Nationals of the two States. Berlin, June 9, and Copenhagen, June 11, 1927» (PDF). United Nations Treaty Series. World Legal Information Institute. 1927 թ․ հունիսի 11. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.