Հայ-դանիական հարաբերություններ
Հայ-դանիական հարաբերություններ (դան․՝ Armensk-dansk relationer), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև։
Դանիա |
Հայաստան |
Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]։ Հայաստանը և Դանիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։
Պատմություն
խմբագրելՀայաստանի և Դանիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից։ Չնայած այս հանգամանքի՝ Երևանում չի գործում Դանիայի դեսպանատուն և Դանիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Լիտվայի դեսպանատունը։
Հայաստանի քաղաքացիները Դանիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Ուկրաինայում Դանիայի կամ Հայաստանում Լիտվայի դեսպանատուն։
Կոպենհագենի Ղյուվանգս Ալլեի փողոցի վրա գտնվում է Հայաստանի դեսպանատուն։
2012 թվականի փետրվարի 6-ին Արման Փինարբասին նշանակվել է Հայաստանում Դանիայի պատվավոր հյուպատոս։ 2011 թվականի օգոստոսի 17-ին Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Աղաջանյանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դանիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Դանիայի Թագավորության դեսպանություն - Թբիլիսի, Վրաստան». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.