Թասմանցիներ, Թասմանիա կղզու արմատական բնակչությունը (լիովին ոչնչացվել են անգլիական գաղութարարների ձեռքով 1803-1876 թվականներին)։ Մոտավոր հաշվարկներով՝ 19-րդ դարի սկզբին թասմանցիների թիվը հասել է մի քանի հազար մարդու։ Տնտեսության, տեխնիկայի և մշակույթի զարգացման մակարդակով նրանք եղել են ամենահետամնաց էթնիկ, խմբերից մեկն աշխարհում։ Թասմանցիների ցեղային լեզուներն ու բարբառները, ինչպես նաև հասարակական կարգը գրեթե ուսումնասիրված չեն։ Որոշված չէ նաև նրանց ծագման խնդիրը։ Թասմանցիների մեջ կրոն, հավատալիքների գոյության վերաբերյալ տեղեկությունները հակասական են, և գիտնականները գնահատում են տարբեր կերպ։

Վերջին չորս չձուլված թասմանցի աբորիգենները (մոտ 1860-ականներ)․ ամենաերկարակյացը՝ Տրուգանինին նստած է ծայր աջում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 593
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասմանցիներ» հոդվածին։