Ավի Բենեդի
Ավի Բենեդի (եբրայերեն՝ אבי בנדי, ապրիլի 2, 1980, Իսրայել), իսրայելցի երգիչ, կոմպոզիտոր և մուլտիգործիքավորող։
Ավի Բենեդի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1980 (44 տարեկան) Իսրայել |
Երկիր | Իսրայել և Բուլղարիա |
Ժանրեր | փոփ և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Payner |
Avi Benedi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվին ծնվել է 1980 թվականի ապրիլի 2-ին Իսրայելում։ Նրա ծնողները ունեն ռուսական արմատներ։ Նրա հայրը Էդուարդ Բաբադոստը հայտնի օպերային տենոր է[1]։ Նրա հորեղբայրը Տաջիկստանի ժողովրդական արտիստ է։ Նա ունի երկու եղբայր՝ մեկը ոսկերիչ է, մյուսը՝ Լիորդ Բաբադոստը, ռեժիսոր է։ 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվեցին Ավստրիա։ Ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան։ 1999-2008 թվականներին եղել է օպերատոր՝ տեղական ավստրիական ATV հեռուստաալիքում։ Բացի օպերատորի աշխատանքից, նա սկսեց գրել երաժշտություն և ստեղծեց Diamond Band խումբը, որը համերգներ տվեց ամբողջ աշխարհում։ Նրանց «Live like in a movie» երգը դարձավ Իսրայելի №1 հիթը։ 2006 թվականին Ավին տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ նա մի գրեց մի քանի երգեր (այդ թվում՝ Շալոմ) երգչուհիներ Ժասմինի և Իշտարի համար և համագործակցել է Ֆիլիպ Կիրկորովի հետ[2][3]։ 2014 թվականին Ավին պայմանագիր է կնքել բուլղարական Պայներ ընկերության հետ։ Նույն թվականին Ավին երկու երգեր է թողարկել երգչուհի Էմիլիայի հետ՝ «Кой ще му каже» (եբրայերեն՝ בואי תגלי לי, ռուս.՝ Кто скажет тебе)[4][5]: Նույն թվականին Ավին Էմիլիայի հետ համերգով ներկայացավ Մոսկվայի Կրեմլիում[6]։ 2016 թվականին Ավին երիտասարդ արտիստ Ալեքսի հետ միասին հայերեն լեզվով երգ թողարկեց`«Եկել եմ Երևան»։ Նույն տարվա հունիսին նա սերբերեն երկու երգ է թողարկել՝ «Жени ме և 300 сватова»։
Ավին խոսում և երգում է՝ եբրայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, պարսկերեն, ռումիներեն, սլովակերեն։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 2001՝ Avi Benedi & Diamond Band (միայն Ավստրիայի համար)
- 2012՝ Встретились поздно (միայն Ռուսաստանի համար)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/name/nm5271966/, Wina – Das jüdische Stadtmagazin
- ↑ Russische Feier in Wien mit Avi Benedi und Ishtar Alabina(LIVE) - YouTube
- ↑ Avi Benedi and Emilian COOLT Interview
- ↑ EMILIYA ft. AVI BENEDI-Koy shte mu kazhe/Boi Tegali Li/Емилия ft. AVI BENEDI-Кой ще му каже, 2014 - YouTube
- ↑ EMILIA & AVI BENEDI ft MC BRIAN - BALKANIA / Емилия и Аvi Benedi ft Mc Brian - Балкания - YouTube
- ↑ «Емилия – първа от „Пайнер" с концерт в Москва signal.bg». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2016-07-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավի Բենեդի» հոդվածին։ |