Ավետիք Հարությունյան
Ավետիք Գագիկի Հարությունյան (հուլիսի 11, 1984, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Ավետիք Հարությունյան | |
---|---|
Ի ծնե | Ավետիք Գագիկի Հարությունյան |
Ծնվել է | հուլիսի 11, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Դիլիջան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն Խմբագրել
Ավետիք Հարությունյանը ծնվել է 1984 թվականին, Դիլիջանում։ 1996 թվականին արժանացել է առաջին մրցանակին «Իմ ազատ և անկախ հանրապետությունը հինգ տարեկան է» մանկա-պատանեկան Հանրապետական փառատոնում։ 1997 թվականին ավարտել է Հովհաննես Շահամբեյանի անվան գեղարվեստի դպրոցը, 2000 թվականին՝ Դիլիջանի համար 2 միջնակարգ դպրոցը, 2005 թվականին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, կիրառական արվեստի նկարիչ-ձևավորողի որակավորմամբ։ 2015 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2015 թվականից՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» անդամ է։
Ավետիք Հարությունյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Հարությունյանի «Անուրեքներ» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[1]։
Ցուցահանդեսներ Խմբագրել
- 1997 թվականին ցուցահանդես Եգիպտոսում, Եգիպտոսը իմ աչքերով, մանկա-պատանեկան փառատոն
- 1999 թվականին անհատական ցուցահանդես Դիլիջանում
- 2001 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանում
- 2001 թվականին անհատական ցուցահանդես Դիլիջանում
- 2002 թվականին Խմբակային ցուցահանդես Իջևանում
- 2008 թվականին «Բազե 2008» համահայկական փառատոնում ճանաչվել է «Բազե նկարիչ»
- 2009 թվականին ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղի հոբելյանական ցուցահանդես (10 տարի)` «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում
- 2011 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանի երկրագիտական թանգարան
- 2014 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված «Սուրբ Սարգսի» տոնին
- 2014 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
- 2014 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Հին ու նոր Երևան»
- 2015 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Լեռն իմ Մասիս»
- 2015 թվականին ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70 ամյակ»
- 2015 թվականին հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում.բնանկար «Դիլիջան»
- 2016 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150 ամյակին, «Կորուստ» Հայաստանի ազգային պատկերասրահ
- 2016 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, «Աննայի դիմանկարը»
- 2016 թվականին բարեգործական ցուցահանդես վաճառք նվիրաբերություն Արցախին, Հայաստանի նկարիչների միությունում, «Լեռնային բնանկար»
- 2016 թվականին Խմբակային ցուցահանդես Դիլիջանում «Ժողովրդական ստեղծագործության կենտրոն»՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի 90 ամյակի
- 2016 թվականին հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, նվիրված անկախո 25 ամյակի «Պայքար»
- 2016 թվականին հանրապետական - մեկական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, «Ճանապարհ դեպի Գոշավանք»
- 2016 թվականին Աշխարհի հայ նկարիչների միության ցուցահանդես՝ նվիրված անկախո 25 ամյակի «Պայքար» Հայ-արտ մշակութային կենտրոն
Մրցանակներ Խմբագրել
- «Իմ ազատ և անկախ հանրապետությունը հինգ տարեկան է» մանկա-պատանեկան Հանրապետական փառատոնի մրցանակ, 1996
- «Անցյալը, ներկան և ապագան երեխաների ստեղծագործություններում» միջազգային փառատոնի առաջին մրցանակ, 1998
- «Փրկենք աշխարհի գանձերը» միջազգային փառատոնի մրցանակ, 1998
- ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի և Նոր Դար երիտասարդական միության կողմից կազմակերպված «Վեց միլիարդի օրը» ցուցահանդեսի մասնակցության վկայական, 1999
Գրականություն Խմբագրել
- Կատալոգ՝ նվիրված ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղի հոբելյանական ցուցահանդես (10 տարի), Երևան, 2009 թվականին
- Կատալոգ՝ «Դիլիջանի գույներ», Դիլիջան, 2011 թվականին էջ 39
- Կատալոգ՝ Armenia։ Never-Never Land Contemporary Artists from Armenia 2015 թվականին, Վենետիկ, էջ 138-139
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Ավետիք Հարությունյան Archived 2016-03-04 at the Wayback Machine.