Ավգուստ Շենոա (խորվ.՝ August Šenoa (Schönoa), 14 նոյեմբերի, 1838, Զագրեբ - 13 դեկտեմբերի, 1881, Զագրեբ), խորվաթ գրող, վիպասան, քննադատ, խմբագիր, բանաստեղծ, թատերագիր, հանրաճանաչ «Živila Hrvatska» հայրենասիրական երգի հեղինակը։ Ավգուստ Շենոային հաճախ անվանում են «Խորվաթական վեպի հայր»։

Ավգուստ Շենոա
խորվ.՝ August Šenoa (Schönoa)
Ծննդյան անունգերմ.՝ August Ivan Nepomuk Eduard Schönoa
Ծնվել էնոյեմբերի 14, 1838(1838-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրԶագրեբ, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1881(1881-12-13)[1][2][3][…] (43 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[5]
Գրական անունOnufrius Kopriva
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ և գրական քննադատ
Լեզուխորվաթերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Հունգարիայի թագավորություն
ԿրթությունGymnasium of Cistercian Order of the Louis the Great?
Ստեղծագործական շրջան1855-1881
Ուշագրավ աշխատանքներ«Živila Hrvatska»,
«Գյուղացիական ապստամբություն»,
«Անիծվածները»
Պարգևներ
ԶավակներԲրանկո Շենովա և Milan Šenoa?
 August Šenoa Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավգուստ Շենոան ծնվել է Զագրեբում՝ սլովենա-գերմանական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա հայրը գերմանացի Ալոիս Շենոան էր (գերմ.՝ Alois Schönoa)։ Մայրը՝ Թերեզա Ռաբաչը (սլովակ.՝ Terezija Rabacs), սլովակ էր Բուդապեշտից։ 1857-1865 թվականներին Շենոան իրավաբանություն է սովորել Պրահայում։ Ապրել է նաև Վիեննայում և Զագրեբ վերադարձել 1866 թվականին։

1874-1881 թվականներին եղել է «Vijenac» գրական ամսագրի խմբագիր։

1881 թվականին Ավգուստ Շենոային շնորհվել է Զագրեբի պատվավոր քաղաքացու կոչում[6]։

Մահացել է 1881 թվականի դեկտեմբերի 13-ին՝ 1880 թվականի Զագրեբի երկրաշարժից հետո ստացած վարակիչ հիվանդությունից։

Գրական գործունեությունը

խմբագրել

Ավգուստ Շենոայի աշխատանքները հրատարակվել են 1861 թվականից։ Նրա պատմավեպերին բնորոշ են ամբողջականությունը, օբյեկտիվությունը, վավերագրականությունը։ Ամենահայտնի վեպերից է «Գյուղացիական ապստամբություն» ստեղծագործությունը, որ նվիրված է 1573 թվականի խորվաթա-սլովենական ապստամբությանը։ Այդ վեպում ժողովուրդը ներկայացվում է որպես առաջընթաց պատմական ուժ։

Ստեղծագործությունը

խմբագրել
 
Ավգուստ Շենոայի սեղանը և նրան նվիրված ցուցահանդեսի մի մասը։ Զագրեբ քաղաքի թանգարան
  • 1865 — «Մեր գրականությունը» (Naša književnost)
  • 1866 — Ljubica
  • 1867 — Zagrebulje
  • 1871 — «Сокровище ювелира գանձերը» (Zlatarevo zlato)
  • 1873 — Prijan Lovro
  • 1876 - Čuvaj se senjske ruke
  • 1877 — «Գյուղացիական ապստամբություն» (Seljačka buna)
  • 1878 — Diogenes, Karanfil s pjesnikova groba
  • 1879 — Prosjak Luka
  • 1881 — «Անիծվածները»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Crnković G. P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Шеноа Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  6. «1850. - 1918. (Austro Ugarska monarhija)». Զագրեբի պաշտոնական կայք. Zagreb.hr. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: Unknown parameter |լեզու= ignored (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Рябова Е., Роман А. Шеноа «Крестьянское восстание», «Литература славянских народов», 1958, в. 3; Barac А., A. Šenoa, Zagreb, 1926;
  • Vucetic S., Vaznija literatura о Senoi, в кн.։ Senoa A., Djela, sv. l, Zagreb, 1962;
  • Jelcic D., A. Senoa njim sarnim, Beograd, 1966.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Շենոա» հոդվածին։