Ավգուստ Լանդմեսեր (գերմ.՝ August Landmesser, մայիսի 24, 1910(1910-05-24), Moorrege, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - հոկտեմբերի 17, 1944(1944-10-17), Ston, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա), Համբուրգի «Blohm + Voss» նավաշինարարական ընկերության աշխատակից, որն առավել հայտնի է լուսանկարով[1], որտեղ 1936 թվականի հունիսի 13-ին[2] նացիստական ողջույնի ժամանակ ձեռքը չի բարձրացրել[3]։

Ավգուստ Լանդմեսեր
գերմ.՝ August Landmesser
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1910(1910-05-24)
ԾննդավայրMoorrege, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 17, 1944(1944-10-17) (34 տարեկան)
Մահվան վայրSton, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունաշխատանքային
Ամուսինանհայտ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 August Landmesser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավգուստը եղել է Ավգուստ Ֆրանց Լանդմեսերի և Վիլհելմինա Մագդալինայի միակ զավակը։ 1931 թվականին մորական բարեկամների հետ միասին անդամակցել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը[4], որպեսզի աշխատանք գտնի։ 1935 թվականին ամուսնանում է հրեուհի Իրմա Էկլերի հետ և դուրս է գալիս կուսակցության շարքերից։ Դրանից մեկ ամիս անց ընդունվում է Նյուրնբերգի ռասայական օրենքը և արգելեցին գերմանացներին Համբուրգի ՔԿԱԳ-ում ամուսնանալ հրեաների հետ։ Լանդմեսերներն ունեցան երկու դուստրեր՝ Ինգրիդը (ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 25-ին) և Իրենան (ծնվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին)։

1937 թվականի հուլիսի սկզբին Ավգուստ Լանդմեսերը փորձեց ապօրինի կերպով ներթափանցել Դանիա, սակայն կալանավորվեց և որոշակի ժամանակ ազատազրկման ենթարկվեց։ Նույն ժամանակ նրա կինը հղի էր երկրորդ երեխայով ու նրան մեղադրանք առաջադրվեց ռասայի պղծության հանցանքով։ 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Ավգուստը Համբուրգում ենթարկվեց նախնական կալանքի։ Լենդմեսերը, ենթադրվում է, կարողացել է դատարանին ապացուցել, որ չի գիտեցել կնոջ՝ Իրմա Էկլերի հրեական ծագման մասին։ Արդյունքում, 1938 թվականի մայիսի 27-ին բաց է թողնվում այն պայմանով, որ այլևս կապ չհաստատի կնոջ հետ, իսկ եթե ոչ, ապա կդատապարտվի տաժանակիր աշխատանքի[5]։

Երեք օր անց գեստապոն նախնական կալանքի վերցրեց նաև Ավգուստի կնոջը՝ ռասայի պղծման մեղադրանքով։ Նա տեղափոխվեց «Ֆուլսբյուտել» բանտ, որտեղից էլ Օրանիենբուրգ համակենտրոնացման ճամբար։ Այդտեղից էլ նրան տեղափոխեցին Լիխտենբուրգ կանանց ճամբար, իսկ դրանից հետո Ռավենսբրյուկ։ Ենթադրվում է, որ 1942 թվականի փետրվարին Իրմա Էկլերին տեղափոխել են Բերնբուրգ բուժման, որտեղ սպանել են 14 հազար այլ կալանավորների հետ միասին։ 1949 թվականի դեկտեմբերի 20-ին Ալտոնայի դատարանը Իրմայի մահվան ամսաթիվը հաստատեց 1942 թվականի ապրիլի 28-ը։

Ավգուստի ու Իրմայի երեխաներին՝ Ինգրիդին ու Իրենային սկզբից տեղափոխեցին քաղաքային որբանոց։ Մորական տատին հաջողվեց այդտեղից վերցնել Ինգրիդին, իսկ կրտսեր դուստրի՝ Իրենան որբանոցում մնաց մինչև 1941 թվականը. այստեղից նրան վերցրին խորթ ծնողները։ Տատիկի մահվանից հետո, 1953 թվականին Ինգրիդը նույնպես որդեգրվեց այլ ընտանիքի կողմից։ Նա դարձավ վաճառողուհի , իսկ Իրենան հաշվապահ ու ուսուցչուհի։

1941 թվականի հունվարի 19-ին Ավգուստ Լանդմեսերը ազատ արձակվեց և սկսեց աշխատել որպես տասնապետ «Պյուստ» տրանսպորտային գործակալությունում[6]։ 1944 թվականի փետրվարին կանչվել է XIX/999 պատժական գումարտակ և անհետ կկորել Խորվաթիայում։ Հնարավոր է, որ նա սպանվել է 1944 թվականի հոկտեմբերի 17-ին Ստոն համայնքում[7]։ 1949 թվականին Ռոստոկի շրջանային դատարանը նրան ճանաչեց զոհված, իսկ մահվան ամսաթիվ ընդունվեց 1949 թվականի օգոստոսի 1-ին։

1951 թվականի ամռանը Ավգուստ Լանդմեսերի և Իրմա Էկլերի ամուսնությունը պաշտոնապես հաստատվել է Համբուրգի սենատի կողմից։ Նույն թվականի աշնանը Ինգրիդն ու Իրենան ստացան հոր ազգանունը։ Սակայն Իրենան շարունակեց կրել մոր ազգանունը։

Լուսանկար խմբագրել

1936 թվականի հունիսի 13-ին Համբուրգի «Blohm + Voss» նավաշինարանում արվել է լուսանկար, որտեղ բոլոր աշխատակիցները նացիստական ողջույն են տալիս։ Ողջույնը նվիրված էր «Horst Wessel» ռազմածովային ուսումնական նավի նավիջեցմանը։ Միայն մեկ մարդ՝ Ավգուստ Լանդմեսերն է կանգնած մարդկանց հոծ խմբի մեջ առանց ձեռքը վեր բարձրացնելու. նա արհամարհանքով քմծիծաղ է տալիս ու կանգնել է ձեռքերը կրծքին խաչած ձևով։

1991 թվականին Իրենա Էկլերը թերթում տեսնում է այս լուսանկարն ու ճանաչում իր հորը՝ Ավգուստ Լանդմեսերին։ Այսպիսով ևս մեկ անգամ իր բողոքն է ներկայացնում Երրորդ ռայխի ռասայական քաղաքականության դեմ։

1996 թվականին Իրենան հրապարակում է «A Family Torn Apart by „Rassenschande“» գիրքը, որտեղ պատմում է իր ընտանիքի պատմության մասին. այստեղ ներկայացվում են շատ փաստաթղթեր ու նամակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Straße, Amanda. «Verbotene Liebe | Courage». Fasena.de. 1&1 Internet. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  2. Flock, Elizabeth (2012 թ․ փետրվարի 7). «August Landmesser, shipyard worker in Hamburg, refused to perform Nazi salute (photo)». The Washington Post. Washington, D.C.: Washington Post Media. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  3. Simone Erpel: Zivilcourage : Schlüsselbild einer unvollendeten „Volksgemeinschaft". In: Gerhard Paul (Hrsg.): Das Jahrhundert der Bilder, Bd. 1: 1900–1949, Göttingen 2009, pp. 490–497, 978-3-89331-949-7.
  4. Roux, François. Comprendre Hitler et les allemands. Paris, France: Éditions Max Milo. ISBN 9782315004614. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  5. A family torn apart by „Rassenschande“ : Political persecution in the Third Reich : Documents and reports from Hamburg in German and English. Horneburg Verlag, Schwetzingen 1998, ISBN 3-8012-3585-8
  6. Straße, Amanda. «Father reported missing». Fasena.de. 1&1 Internet. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  7. Bartrop, Paul R. (2016). Resisting the Holocaust: Upstanders, Partisans, and Survivors. ABC-CLIO. էջ 152.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Լանդմեսեր» հոդվածին։