Ավգուստով[2](լեհերեն՝ Augustów, լիտվերեն՝ Augustavas, ռուսերեն՝ Августов), քաղաք Լեհաստանի Հանրապետության հյուսիսարևելյան մասում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է Լեհաստանի Պոդլյասկե վոևոդությունում։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.270[3], բնակչության խտությունը՝ 386 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[4]։

Բնակավայր
Ավգուստով
բելառուս․՝ Аўгустоў
լեհ.՝ Augustów
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1550 թ.
Առաջին հիշատակում1496
Մակերես80,93 կմ²
Բնակչություն29 494 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ87
Փոստային դասիչ16-300
Ավտոմոբիլային կոդBAU
Պաշտոնական կայքurzad.augustow.pl(լեհ.)
Ավգուստով (Լեհաստան)##
Ավգուստով (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Ավգուստովն առաջին անգամ հիշատակվել է 1496 թվականին։ Լյուբլինյան ունիային նախորդած ժամանակահատվածում բնակավայրը պատկանել է Լիտվայի մեծ իշխանությանը, այնուհետև մտել է Լեհաստանի թագավորության կազմի մեջ։

1795 թվականին ընկել է Պրուսիայի տիրապետության տակ։

XIX դարի վերջերից գործարկվել է քաղաքի երկաթուղային կայարանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի մատույցներում դաժան մարտեր են տեղի ունեցել ռուսական և գերմանական բանակների միջև (1915 թ. Ավգուստովյան ռազմական օպերացիան)։ Ավգուստովը մեծապես վնասվել է նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Զբոսաշրջիկներին Ավգուստովում ու նրա շրջակայքում առաջին հերթին գրավում են Մազուրյան լճերի գեղեցկությունը և միջնադարյան եկեղեցին։

Քույր քաղաքներ խմբագրել

Ավգուստովը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].

Ժողովրդագրություն խմբագրել

Ավգուստովի բնակչության թվաքանակի փոփոխությունները XVII դարից մինչև մեր ժամանակները.

(*) – մոտավոր տվյալներ

2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ավգուստովն ուներ 30 270 բնակիչ:

Ընդամենը Իգական Արական
Միավորը մարդ % մարդ % մարդ %
Բնակչ. թվաքանակը 30 270 100 15 971 52,76 14 299 47,24
Բնակչ. խտութ.
[մարդ/կմ²]
374,17 197,42 176,75

Գրականություն խմբագրել

  • Augustów // S. 53—54
  • Szlaszyński Jarosław, Makowski Andrzej - Augustów. Monografia historyczna , Urząd Miejski w Augustowie, Augustów , 2007 | isbn = 978-83-925620-09

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/062013901011-0977539?var-id=1639616&format=jsonapi
  2. Рудницький С. Л. «Карта України». — Відень: Фрейтаг і Берндт, 1918.
  3. https://www.polskawliczbach.pl/Augustow |titulo=Augustów (Podláquia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2019-12-24 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  4. https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-14 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  5. «Miasta partnerskie». Urząd Miejski w Augustowie. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստով» հոդվածին։