Ավգուստա Շմիդտ

գերմանացի հասարակական գործիչ

Ավգուստա Շմիդտ (օգոստոսի 3, 1833(1833-08-03)[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - հունիսի 10, 1902(1902-06-10)[1][2][3], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի մանկավարժ, ֆեմինիստ, լրագրող և հասարակական գործիչ, Գերմանիայում կանանց շարժման ջատագով և առաջնորդ։

Ավգուստա Շմիդտ
գերմ.՝ Auguste Schmidt
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1833(1833-08-03)[1][2][3]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5]
Մահացել էհունիսի 10, 1902(1902-06-10)[1][2][3] (68 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և խմբագիր
 Auguste Schmidt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավգուստա Շմիդտը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 3-ին, Բրեսլաու քաղաքում։ Եղել է Պրուսական հրետանու լեյտենանտ Ֆրիդրիխ Շմիդտի դուստրը, 1842 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պոզնան, որտեղ 1848-1850 թվականներին սովորել է ուսուցչական դպրոցում։ 1850-1855 թվականներին եղել է տնային ուսուցիչ լեհական ընտանիքում և աշխատել Վերին Ռիբնիկի մասնավոր դպրոցում։ 1855-1860 թվականներին դասավանդել է Բրեսլաուի Մարիա Մագդալենայի քաղաքային դպրոցում, իսկ 1861 թվականին տեղափոխվեց Լայպցիգ, որտեղ աշխատում էր որպես ուսուցիչ կանանց մասնավոր դպրոցում։ 1862 թվականից գրականություն և գեղագիտություն է դասավանդել Օտիլիա ֆոն Շտեյբերի կանանց ուսուցիչական սեմինարիայում, նրա աշակերտուհիներից է եղել Կլարա Ցետկինը։

Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին 1865 թվականին հիմնադրել և ղեկավարել է Գերմանիայի կանանց համընդհանուր միությունը, պայքարելով կանանց աշխատանքի ոլորտը ընդլայնելու համար։ 1869 թվականին նա դարձավ գերմանացի ուսուցիչուհիների և մանկավարժների ասոցիացիայի հիմնադիրը։ Օտտո-Պիտեր Շմիդտի մահից հետո 1896 թվականից նա միայնակ ղեկավարեց միությունը։ 1894 թվականից մինչև 1900 թվականը Շմիդտը եղել է Գերմանացի կանանց լիգայի ներկայացուցիչը։ 1890 թվականին Էլեն Լանգեի հետ միասին նա ստեղծեց գերմանացի ուսուցչուհիների համընդհանուր միություն։ Մահից երկու տարի առաջ Ավգուստա Շմիդտը թողել է աշխատանքը։

Շմիդտը ժամանակի մամուլում շատ հոդվածներ է գրել աշխատանքի տարբեր ոլորտներում, դպրոցում և ընտանիքում կանանց ունեցած դերակատարության մասին։

2003 թվականին 14 մետր երկարությամբ հուշատախտակ է փակցվել Լայպցիգի Լորցինգստրաշե 5 տան պատին, որում Շմիդտն ապրել է 1863-1864 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #117501867 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 WeChangEd

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Auguste Schmidt». Brief biography. University of Leipzig. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.(German)
  • «Auguste Schmidt». LeMo- Timeline of her life at the Live Online Virtual Museum. Deutsches Historiches Museum. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին. (In German) (Translation) Accessed January 2008
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Շմիդտ» հոդվածին։