Նուգզար Ավալիանի
Նուզգար Շալվովիչ Ավալիանի (վրաց.՝ ნუგზარ ავალიანი, 1942[1] - մարտի 8, 2014, Քութայիս, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (2009-2014)։
Նուգզար Ավալիանի վրաց.՝ ნუგზარ ავალიანი | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և United Communist Party of Georgia? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Վրաստան |
Ծննդյան օր | 1942[1] |
Վախճանի օր | մարտի 8, 2014 |
Վախճանի վայր | Քութայիս, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ |
2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածուներից մեկը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականին Վրաստանի ԽՍՀ-ում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ ստացել է շինարար-ինժեների մասնագիտական որակավորում։ 1964 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Նուգզար Ավալիանին եղել է ԽՄԿԿ ավտոգործարանային շրջկոմի առաջին քարտուղարը, ինչպես նաև Քութայիս քաղաքի, Ծղալտուբոյի և Տղիբուլի շրջանների կոմկուսակցությունների ղեկավարը։ Կրթություն է ստացել նաև Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայում գտնվող ԽՄԿԿ Կենտրոնակա կոմիտեին առընթեր գործող հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։
Եղել է ԽՍՀՄ պատմական գիտությունների թեկնածու։ Լճացման տարիներին մասնակցել է Վրաստանում կոմունիստական ռեժիմի վերակառուցման աշխատանքներին։ 2009 թվականին դարձել է Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար՝ փոխարինելով գեներալ Պանտելեմոն Գեորգաձեին։
2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում հավաքել է 663 ձայն (0.04%)[2][3]: 2014 թվականի հունվարի 31-ին Նուգզար Ավալիանին ենթարկվել է ավտվթարի, որի արդյունքում լրջորեն վնասվել է։ 2014 թվականի մարտի 8-ին Նուգզարը մահացել է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Информационное сообщение о пленуме «Единой коммунистической партии Грузии»//СКП-КПСС
- ↑ ВИДЕО: предвыборное выступреление кандидата в Президенты Нугзара Авалиани
- ↑ Биография руководителя Единой Коммунистической партии Грузии – товарища Нугзар Шалвович Авалиани//КПРФ