Ասփարա
Ասփարան (վրաց.՝ ასფარა), գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Փարվանա լճի ափին 2080 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը վարչկենտրոն Նինոծմինդայից կազմում է 40 կմ։ Համայնքին մոտակա հայաբնակ գյուղերն են՝ Նոր Խուլգումո՝ 4 կմ դեպի հյուսիս, Վլադիմիրովկա՝ 6 կմ դեպի հարավ, Ռոդիոնովկա՝ 17 կմ դեպի հյուսիս արևելք, Փոկա՝ 9 կմ դեպի հարավ արևմուտք։ Ըստ 2002 թվականի մարդահամարի բնակչությունը կազմել է 107[2] մարդ՝ ազգությամբ հայեր։ Լճից ոչ հեռու գտնվում է 12-13-րդ դդ. թվագրվող կիսաքանդ եկեղեցի։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ասփարա | |||
ასფარა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Սամցխե-Ջավախք | ||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի | ||
Համայնք | Սամցխե-Ջավախեթի մարզ | ||
Այլ անվանումներ | Ասպանա | ||
ԲԾՄ | 2080 մ | ||
Բնակչություն | 0[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ասփարեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | aspara.ucoz.com | ||
| |||
Գյուղի պատմական անունն էր Ասպանա, սակայն այն վերանվանված է եղել և ստացել է Ափարա անվանումը։
Ասփարան նշանավոր է գյուղամիջի կիսավեր եկեղեցով։ Ուղղանկյունաձև հատակագծով, համակ սրբատաշ քարով կառուցված եկեղեցուց պահպանվել են միայն հյուսիսային ճակատն ու խորանի որոշ հատվածները։ Արտաքին չափերն են՝ 11,85 x 5,84 մ։ Եկեղեցու փլատակների մեջ ուշագրավ է գեղարվեստական մշակումով աչքի ընկնող լուսամուտներից մեկի շրջանակի բեկորը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ «pop-stat.mashke.org». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Կարապետյան Ս. Ջավախք, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2006, էջ 82։
Գրականություն
խմբագրել- მ. ბერიძე, ჯავახეთის ძეგლთა მდგომარეობა (სამეცნიერო ექსპედიციის ანგარიში, 1979წ.). ჯავახეთი. ისტორია და თანამედროვეობა. ახალციხე. 2002წ. გვ. 335-404. (վրաց.)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 598)։ |