Աստրիդ Զիդովեր (անգլ.՝ Astrid Zydower, օգոստոսի 4, 1930(1930-08-04), Գերմանիա - մայիսի 27, 2005(2005-05-27), Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քանդակագործ։

Աստրիդ Զիդովեր
Ծնվել էօգոստոսի 4, 1930(1930-08-04)
ԾննդավայրԳերմանիա
Մահացել էմայիսի 27, 2005(2005-05-27) (74 տարեկան)
Վախճանի վայրըKentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇելֆիլդի արվեստի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ և օֆորտանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Astrid Zydower Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աստրիդ Զիդովերը ծնվել է 1930 թվականին Գալիցիա շրջանի մի փոքրիկ գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի սահմաններում[1][2]։ Որպես հրեա ընտանիք՝ Զիդովերները նացիստական իշխանության օրոք եղել են խտրականության և ճնշման ներքո, և 1939 թվականին Զիդովերների երեք երեխաները տարհանվել են Բրիտանիա վերջին Kindransransport գնացքով` նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը[1][2]։ Հոլոքոստի ընթացքում Զիդովերների ծնողները տեղահանվեցին, այնուհետև սպանվեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[1][2]։

Անգլիայում Զիդովերների երեխաներն անցել են Շեֆիլդում բնակվող քվակեր Ֆրիմանների խնամակալության ներքո[1]։ Սկզբնական շրջանում, անգլերեն չխոսելու պատճառով, Աստրիդը դպրոցում դժվարություններ ուներ, սակայն ակնհայտ էր նրա նկարչական տաղանդը և նա ուսումը շարունակեց Շելֆիլդի արվեստի դպրոցում[1], որտեղից Արվեստի արքայական քոլեջում սովորելու կրթաթոշակ ստացավ։ Այնտեղ Աստրիդին դասավանդել են Լեոն Անդերվուդը և Ջոն Սքիպինգը, և Աստրիդի մոտ զարգացել են քանդակագործի ունակությունները[2]։

 
«Աստվածամայրն ու մանուկը», հատված Հիսուսի ծննդից, տեղադրված է Լինքոլնի տաճարում

1960-ական թվականներին Զիդովերը դասավանդել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Հորնսի արվեստի դպրոցում և ստացել մի շարք մեծամասշտաբ քանդակագործության պատվերներ։ 1964 թվականին, Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի կապակցությամբ Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում ստեղծել է իրական չափերի ֆիգուրների շարք[2]։ Զիդովերի աշխատանքները ներկայացվել են Մոնրեալի Էքսպո '67 համաշխարհային տոնավաճառում, այնուհետև Օսակայի Էքսպո '70-ում[2]։

 
Օրփեոսի 9 ոտնաչափ բարձրությամբ բրոնզե արձանը Յորքշիրի Հարվուդ հաուզի կենտրոնական տաղավարի շատրվանի վրա

Զիդովերի Հորնսի արվեստի դպրոցի աշակերտներից է եղել Շիրլի Էն Շեփարդը, Ռոլինգ Սթոունզ խմբի թմբկահար Չարլի Ուոթսի կինը, և Զիդովերը մի շարք պատվերներ է ստացել Ուոթսից և խմբի այլ անդամներից։ Ուոթսի համար նա ստեղծել է Ոդիսևսի կիսանդրին, Միք Ջագերի համար՝ Ակտեոնի գլուխը[2]։ Սուրբ Պողոսի տաճարի համար քանդակել է Սուրբ ծննդյան տեսարան, որը ցուցադրվել է ամեն տարի Սուրբ ծննդին, նախքան Լինքոլնի տաճար տեղափոխելը[2]։ Թել Ավիվի հրեական սփյուռքի թանգարանի համար Զիդովերը ստեղծել է տաս տղամարդկանց խմբաքանդակ` մինյան, որոնք պատրաստվում են մտնել աղոթասրահ[1]։ 1970 թվականին պատվեր է ստացել ստեղծելու Ռամբեր բալետի հիմնադիր Մարի Ռամբերի բրոնզե կիսանդրին, որի արդյունքում մտերմացել է Ռամբերի և Նյու Յորք Սիթի բալետի այլ արտիստների հետ[1][3]։ 1984 թվականին Յորքշիրի Հարվուդ հաուզի կենտրոնական տաղավարի շատրվանի համար Զիդովերը ստեղծել է 9 ոտնաչափ բարձրությամբ Օրփեոսի՝ ընձառյուծն ուսերին բրոնզե արձանը[1]։ Հետագա կյանքի ընթացքում Զիդովերը զբաղվել է փորագրությամբ՝ հիմնականում ստեղծելով հունական դիցաբանության կերպարներ[1]։

Զիդովերի աշխատանքները գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում[3][4]։ 1968 թվականին Զիդովերն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։ Երկար տարիներ ապրել է Քենթիշ քաղաքի մի մեծ տան մեջ, որը եղել է նաև նրա ստուդիան։ Մահացել է 2005 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Madeleine Harmsworth (դեկտեմբերի 6, 2005)։ «Astrid Zydower»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 David Buckman (2006)։ Artists in Britain Since 1945 Vol 2, M to Z։ Art Dictionaries Ltd։ ISBN 0 953260 95 X 
  3. 3,0 3,1 «Marie Rambert»։ National Portrait Gallery։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018 
  4. «A Tragedy of Fashion»։ Victoria & Albert Museum։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018 

ԳրականությունԽմբագրել

  • Astrid Zydower Her Life & Works by Peter Amsden, (ASAT Productions, 2009)

Արտաքին հղումներԽմբագրել