Անահիտ Մկրտումյան
դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անահիտ Աղաբեկի Մկրտումյան (ապրիլի 18, 1904 կամ 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1970 կամ 1970[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր (1951) և ժողովրդական արտիստ (1961)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1904 ապրիլի 18 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | մայիսի 9, 1970 | (տարիքը 66)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
1925-1928 թվականներին սովորել է Մոսկվայի Մեյերհոլդի անվան և Ռուբեն Սիմոնովի անվան թատերական ստուդիաներում։ 1928 թվականին եղել է Լենինականի Մռավյանի անվան պետական թատրոնի հիմնադիրներից և մինչ 1933 թվականն աշխատել է որպես դերասանուհի։ 1933 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի[2][3]։
Դերեր խմբագրել
- Խամփերի՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
- Սալոմե՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Ակսյուշա՝ «Անտառ»
- Փառանձեմ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Հայրենի երկիր»
- Գերտրուդ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»
- Էմիլիա՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Աննա Անդրեևնա՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
- Մելանյա՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչով»
- Մարիա Ալեքսանդրովնա՝ Պոպովի «Ընտանիք»
- Վասիլիսա՝ «Հատակում» (Մռավյանի անվան թատրոն)
- Զեյնաբ՝ «Դավաճանություն»
Դերեր ֆիլմերում խմբագրել
- Ալմաստ՝ «Մեր կոլխոզի մարդիկ», 1939։
Գրականություն խմբագրել
- Գևորգ Աբաջյան, Անահիտ Մկրտումյան, Երևան, 1972, 96 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Անահիտ Մկրտումյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Երևան։ Ամարաս, 2011, Հ II/ էջ 133, ISBN 978-99930-1-133-0