Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Յալթա)

կորսված եկեղեցի Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)

Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (ռուս.՝ Церковь во имя Успения Богородицы), կորսված եկեղեցի Ղրիմի Յալթա քաղաքում։ Հնագույն եկեղեցիներից մեկը գտնվում էր Աուտկայում` Յալթայի շրջակայքում գտնվող փոքրիկ գյուղում, որը հետագայում դարձավ քաղաքի մի մասը։ Հնագույն ժամանակներից այստեղ բնակվում էին հույները[2]։

Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վերափոխման քրիստոնեական ուղղափառ եկեղեցին կառուցվել էր հույների կողմից և օծվել Սուրբ Աստվածածնի Վերափոխման հիշատակին (եկեղեցու հասցեն էր Կիրովի փողոց, տուն 35)։ Կառուցման ճշգրիտ ամսաթիվը չի պահպանվել։ Տաճարի հարևանությամբ կառուցված էր կղերականության համար երկհարկանի տուն և տնկված էր պտղատու երեք այգի[2]։

1861 թվականին Լիվադիա կատարած իր առաջին այցի ժամանակ Աուտկայի տաճար էր այցելել կայսերական ընտանիքը` կայսր Ալեքսանդր II-ը, կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնան, մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչը և մեծ իշխանուհի Մարիա Ալեքսանդրովնան։ Հին տաճարը դիտելուց հետո թագավորական ընտանիքը միջոցներ է հատկացրել այն վերականգնելու համար։ Վերանորոգումից հետո շենքը զգալիորեն մեծացել է, ամբողջ հին տաճարը մտել է նորի բեմի հատվածի մեջ։ Վերականգնողական աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Ի. Ագեենկոն[2]։

Նոր տաճարում տեղավորվում էր մինչև 600-700 ծխական։ Կամավոր նվիրատվություններով կառուցվել էր փայտյա զանգակատուն, որի օծման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել 1866 թվականի հոկտեմբերի 14-ին, արքեպիսկոպոս Ալեքսեյ (Ռժանիցինի) կողմից։ Եկեղեցու ժամասացության գրքերը ռուսերեն և հունարեն էին։ 1867 թվականին Վերափոխման եկեղեցին կրկին այցելել է կայսերական ընտանիքը[2]։

1888 թվականին վերակառուցվել է զանգակատունը, այն դարձել է եռահարկ։ Կառուցվել է նաև հոգևորականի համար տուն։ Եկեղեցում բացվել է ծխական դպրոց, որտեղ դասավանդել է Անտոն Չեխովի մտերիմ ընկեր Սերգեյ Շչուկինը (1873-1931)։ Նա ևս գրող էր, ստեղծագործում էր Ս. Վոսկրեսենսկի կեղծանվամբ։ Նրա «Իվան Իվանովիչի հիմարությունները» պատմվածքը խմբագրել և տպագրության է հանձնարարել Անտոն Պավլովիչ Չեխովը[2]։

Եկեղեցին փակվել է 1934 թվականին, իսկ չորս տարի անց քանդվել է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Церковь во имя Успения Богородицы».