Աստղածաղիկ չինական

բույսերի տեսակ
Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Callistephus
Տեսակ Աստղածաղիկ (C. chinensis)
Միջազգային անվանում
Callistephus chinensis

Աստղածաղիկ չինական (լատին․՝ Callistephus chinensis)։ Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։

Տարածում

խմբագրել
 
Աստղածաղիկ (Կալիստեֆուս) չինական

Ծաղկի վայրի տեսակները տարածված են Արևելյան Ասիայում։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Կառուցվածք

խմբագրել

Ուղղաձիգ բույս է, բարձրությունը՝ 15-80 սմ, ցրված կամ կոմպակտ սաղարթով։ Ունի փնջաձև արմատային համակարգ։

Բնութագիր

խմբագրել

Լայնորեն տարածում ունի հատկապես մշակության մեջ։ Հայտնի են այս ծաղկի շուրջ 600 տեսակներ, որոնք ունեն տարբեր ձևի ու գույնի ծաղիկներ, տարբեր է նաև ցողունների բարձրությունները։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչնագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Մեր պայմաններում մշակվում է անմիջապես բաց գրունտում ցանք կատարելու միջոցով, ինչպես նաև սածիլմամբ

Տեսակներ

խմբագրել

Ամենատարածված խմբերն են. ասեղնաձև (բարձրությունը՝40-50, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ, օգտագործվում է ծաղկեփնջերում և ձևավորումներում), Ունիկում (բարձր՝. 50-60, ծաղկի տրամագիծը՝ 11-12 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում և ձևավորումների համար), Ռադիո (ունի նույն ցուցանիշները), Ջայլամի փետուր (բարձր.՝ 60-70, ծաղկի տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում), Կոմետա (բարձր.՝ 60-65, ծաղկի տրամագիծը՝ 10-11 սմ օգտագործվում է ծաղկափնջերի և ձևավորման համար), Քաջվարդանման (բարձր.՝ 40-50, ծաղկի տրամագիծը՝ 8-10 սմ։ Օգտագործումը նույն է), Ամերիկյան թփային (բարձր.՝ 60-70 սմ, ծաղկի՝ տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործումը նույն է), Տրիումֆ (բարձր.՝ 20-25 սմ, տրամագիծը՝ 7-8 սմ, օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում), Վիկտորիա (բարձր.՝ 35-40, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ) և այլն։

Գրականություն

խմբագրել
  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987», էջ 40
  • Callistephus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։