Թմոգվի (վրաց.՝ თმოგვი, Թմբուկ, Մարգաստան), գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում, Ասպնջակից 23 կմ հեռավորության վրա, Կուր գետի աջ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1260 մ բարձրության վրա։

Գյուղ
Թմոգվի
վրաց.՝ თმოგვი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱսպինձայի
ՀամայնքԱսպինձայի մունիցիպալիտետ
ԲԾՄ1260 մ
Բնակչություն301[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ 99,3
Ժամային գոտիUTC+4
Թմոգվի (գյուղ) (Վրաստան)##
Թմոգվի (գյուղ) (Վրաստան)
Թմոգվի (գյուղ) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Թմոգվի (գյուղ) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Պատմական հուշարձաններ

խմբագրել

Թմոգվի գյուղի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում միջնադարյան Հայաստանի լեգենդար բերդերից մեկը՝ Թմբկաբերդը։ Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է X դարի գրավոր աղբյուրներում։

Մոտակայքում պահպանվել են քարանձավային բնակավայրեր (Բերիսխևի և Բերդախան)։ Գյուղից հարավ, Կուր գետի ձախ ափին գտնվում է Վարձիա քարանձավային վանական համալիրը, իսկ քիչ հեռու մեկ այլ քարանձավային համալիր՝ Վահանավանքը (Վանիս Քվաբեբի)։

Բնակչությունը

խմբագրել

Այժմ գյուղում բնակվում են վրացիներ։ 2002 թվականի տվյալներով, գյուղն ուներ 359 բնակիչ[2], իսկ 2014 թվականին՝ 301 բնակիչ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.