Դամալա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամալա (այլ կիրառումներ)
Դամալա[3] կամ Տամալա[4] (Դաիմալա, վրաց.՝ დამალა), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում (պատմական Ջավախք երկրամաս)։ Գտնվում է Ասպինձայից (Ասպնջակ) 5 կմ արևելք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դամալա (Տամալա) | |||
վրաց.՝ დამალა | |||
Դամալա գյուղը հյուսիս-արևելքից | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ասպինձայի | ||
Համայնք | Սամցխե-Ջավախեթի մարզ և Ասպինձայի մունիցիպալիտետ | ||
Հիմնադրված է | մայիսի 1, 1828 թ. | ||
ԲԾՄ | 1360 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1234[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,35 %[2] | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԴամալան գտնվում է Կուր գետի աջ ափին, ծովի մակերևույթից շուրջ 1360 մ բարձրության վրա։ Գյուղը կառուցված է բարձրադիր բլուրների վրա՝ Թռեղքի լեռնաշղթայի հարավային ծայրի ստորոտներին, երեք կողմից շրջապատված է անտառներով, իսկ արևմտյան կողմում տարածվում են Կաժ անունով սարահարթը և Խուլուչայի ձորը։ Կլիման մեղմ է, նպաստավոր այգեգործության և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակության համար։
Բնակչություն
խմբագրելԴամալան շրջանի ամենամեծ և միակ հայաբնակ գյուղն է։ Բնակիչների նախնիները ներգաղթել են 1828 թվականին Էրզրումի վիլայեթի Շիփիկ, Ռաբատ, Կերեկ և Գառանկոթ գյուղերից։ 1840 թվականին գյուղն ուներ 250 բնակիչ։ Գյուղի բնակչության շարունակական աճը խոչընդոտեցին 1918-1921 թվականների կոտորածներն ու գաղթը, որի հետևանքով գյուղի 1200 բնակչից կոտորվեց շուրջ 550 մարդ։ Սակայն խորհրդային իշխանության տարիներին Տամալան վերականգնեց և անգամ, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի դրության համեմատ գրեթե կրկնապատկեց իր բնակչությունը, որը 1985 թվականի տվյալներով արդեն կազմում էր 2233 մարդ (520 ծուխ)։ Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսական ծանր պայմաններից ծագած արտագաղթի հետևանքով գյուղի բնակչության թիվը որոշակի չափով նվազել է։ 2010 թվականի հուլիսի տվյալներով Տամալայում բնակվում էր 2100 մարդ, տնտեսությունների թիվն էր 500։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 1234 մարդ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքն է հողագործությունն ու անասնապահությունը։ Գյուղատնտեսության գերակայող ճյուղերն են հացահատիկային բույսերի, կարտոֆիլի, բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը (խնձոր, տանձ, սալոր և այլն), մեղվաբուծությունը։ Նախկինում զբաղվել են արհեստներով (դամալացիները եղել են հմուտ կամ պատրաստողներ, որոնց արտադրանքը վաճառքի է հանվել հարևան շրջաններում)։
Մշակույթ և կրոն
խմբագրելԳյուղում 1865 թվականից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ Ներկայումս գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 2005 թվականի տվյալներով սովորում էր 315 աշակերտ (1985 թվականին աշակերտների թիվն էր` 460)։ Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին, սակայն ավելի ուշ հիմնովին վերանորոգվել և վերաբացվել է 1872 թվականին՝ մեկդասյա դպրոցի հետ միասին։ Սուրբ Խաչը քարաշեն է, ճակատը շարված է սրբատաշ քարերով։ 1920-ական թվականներին եկեղեցին փակվել է, իսկ քահանան աքսորվել։ Եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ փլվել է փայտաշեն տանիքը։ 2008 թվականին եկեղեցին վերականգնվել և վերաօծվել է[5]։
Գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ արևելյան կողմի ձորամիջում գտնվում է Սուրբ Գևորգ վանքը, որը հանդիսանում է գյուղի բնակչության ուխտատեղին, կան նաև ավերակներ (Շոլորթան, Կողտաբերդ ամրոցը)։ Ի դեպ Դամալան առաջին անգամ հիշատակել է վրաց պատմագիր և աշխարհագիր Վախուշտին (XVIII դար)՝ պատմական Թռեղք գավառում։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ Ջավախքի բնակավայրերը; javakhk.am Արխիվացված 2014-02-03 Wayback Machine
- ↑ Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 493
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 271)։ |